Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանը տարեց կնոջն այնպես է հրել, որ շտապ օգնություն են կանչել

Օգոստոս 16,2013 18:55

Կոմիտաս հինգ հասցեում հինգ հարկանի շենքերի բակում բազմահարկ շենքի շինարարությունը վերսկսվել է: Այսօր հարակից շենքերի բնակիչները հավաքվել են կառուցվող շենքի դիմաց, բողոքի ակցիա են կազմակերպել:

«Պատրաստվում են կառուցել տասը հարկանի շենք, սա հին պատմություն է, փոսը փորված է տարիներ առաջ: Մարդկանց Կոմիտասից իրենց շենք անցնելու համար թողել են 45 սանտիմետրանոց նեղ անցք… սա արդեն անմարդկային վերաբերմունք է: Այդ մոռացված տարածքում տասը օր առաջ սկսվեց շինարարություն՝ առանց բնակիչների համաձայնության», Aravot.am-ին ասաց Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը: Նա այսօր բնակիչների ահազանգով էր եկել շինարարության վայր:

IMG_0281

Ի դեպ, բնակիչների համար թողնված 45 սանտիմետրանոց նեղ տարածքը այնքան նեղ է, որ պատին սեղմվելով է միայն հնարավոր անցնել ու այն ավելի շատ զուգարան է հիշեցնում՝ իր միզապատ ու գարշահոտ վիճակով:

Այսօր բնակիչները իրենց բողոքի ակցիայի ընթացքում բախում են ունեցել ոստիկանների հետ: Ոստիկանները շարվել են շինհրապարակի դիմաց՝ հերթով քաշքշելով բնակիչներին, որոնք փակել էին շինհրապարակի մուտքը՝ չթողնելով, որ  այնտեղ տեխնիկա մուտք գործի:

Բնակիչների պատմելով, ոստիկանները տարեց մի կնոջ ձեռքից ոլորեցին ու մի կողմ հրեցին, մի ուրիշ կնոջ էլ այնպես հրեցին, որ հենց դեպքի վայրում կնոջ առողջական վիճակը վատացավ, շտապ օգնություն կանչեցին եւ կնոջը տեղափոխեցին տուն:

Այս պահի դրությամբ, նշված տարածքում մեծ թափով շինարարություն է ընթանում, բնակիչներն էլ վիճում են ոստիկանների հետ՝ նրանց մեղադրելով իրենց շահերը չպաշտպանելու մեջ:

Մանրամասները շուտով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031