Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը քաղաքապետարանի ակտիվիստների մեջ իշխանության գործակալների է տեսնում (Տեսանյութ)

Օգոստոս 16,2013 18:13

Այսօր դատախազության առջեւ կազմակերպված բողոքի ակցիային ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը եւ հայտարարեց, որ իշխանություններն այդ շարժման մեջ ներդրել են իրենց գործակալներին: Ըստ Լեւոն Զուրաբյանի, դրա համար էլ այդպիսի մեղմ պահանջներ են առաջ քաշվել:

Նա նշեց, որ երթուղայինների ուղեվարձի թանկացման որոշումը կասեցնելը ռեժիմի զիջումներից էր. «Ճիշտ է, կարող եք ասել փոքրիկ հաղթանակ է՝ ընդամենը մի կամայականության, մի հերթական թալանի փորձը տապալվեց: Առանց որեւէ հիմնավորվածության, հաշվարկների, զուտ իրենց գրպանները լցնելու նպատակով բարձրացրեցին տրանսպորտի գինը 150 դրամ եւ ստացան ժողովրդի դիմադրությունը»:

Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ ՀԱԿ-ի անդամները մասնակցել են այդ շարժմանը եւ հասել կարեւոր նպատակին. «Դուք շատ լավ գիտեք, որ իշխանությունները փորձեցին այդ բողոքն անցկացնել իրենց հարմար հունի մեջ: Նրանք փորձեցին իրենց կանալներով, իրենց կողմից գործուղված գործակալների միջոցով այնպես անել, որ ինչքան հնարավոր է ձեւավորվեն պահանջների այնպիսի ձեւակերպումներ, որոնք առավելագույնս անվտանգ լինեն այս իշխանությունների համար: Բայց միեւնույն է, մենք չպետք է կասկածամտորեն մոտենանք շարժման այն մասնակիցներին, որոնք փորձում են մեղմել քաղաքական նպատակները, փորձում են պայքարի կոշտությունը մեղմացնել: Մեր նպատակը, անգամ հասկանալով  իշխանության ջանքերը, նրանց գործուղած գործակալների ջանքերը, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ ավելի կարեւոր մի հանգամանք կա: Դա այն է, որ նման շարժումներին մասնակցող մարդկանց մեծամասնությունը  ռեժիմի դեմ ելած ազնիվ մարդիկ են, որոնք ցանկանում են հաստատել ժողովրդի կամքը: Դա ամենակարեւոր բանն է: Ի պատիվ քաղաքական սկզբունքային ուժերի, պետք է արձանագրենք մի փաստ, որ այդ շարժումը իշխանությունները չկարողացան առեւանգել, եւ այն արձանագրեց շատ կոնկրետ, թեեւ փոքրիկ հաղթանակ: Սա մեզ ցույց տվեց, որ իշխանությունները նահանջում են, երբ տեսնում են ժողովրդի դիմադրությունը»:

Նա կոչ արեց ժողովրդին ոտքի կանգնել եւ դիմադրել՝ ասելով, որ միայն հավաքական կամքով է հնարավոր հասնել նպատակներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031