Երեք օր է օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրանում է. վաղը Երեւանում ջերմաստիճանը երեկոյան կհասնի +31 աստիճանի, ցերեկը` +31: Շիրակում` ցերեկը կլինի +31 աստիճան, գիշերը` +26: Նույն ջերմաստիճանը կլինի Գեղարքունիքում: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջից:
Շիրակի, Արմավիրի, Արարատի համեմատ, Լոռիում ավելի ցածր ջերմաստիճան է սպասվում` գիշերը +24, ցերեկը` +29: Արարատում ցերեկը +36, գիշերը` +34: Սյունիքի հովիտներում +36, նախալեռներում ցերեկը +30 աստիճան կլինի: Կոտայքի մարզում վաղը ցերեկը սպասվում է +31 աստիճան, գիշերը` +26:
Ըստ նույն աղբյուրի, հանրապետության տարածքում օգոստոսի 15-17-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ-ից հայտնում են, որ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վրկ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ