Հայի դատական գործը հինգշաբթի օրը ավարտվել է 10 ծանր տարիների դատավճռով: Գրում է «Նյու Յորք դեյլի նյուզ» թերթը:
Ռոբերտ Թերջանյանը, որը ԱՄՆ-ում մեղադրվում էր խոշոր խարդախությունների մեջ, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Մանհեթենի դաշնային դատարանը նրան մեղավոր է ճանաչել բժշկական ապահովագրությունների խարդախության համար, որով նա հարկատուներից 35 միլիոն դոլար է կորզել:
40-ամյա Թերջանյանը ընդունել է 2011թ. հայկական խմբի հետ բժիշկների և հիվանդների անձնական տվյալները գողանալու իր մեղքը:
«Ես ուզում եմ ներողություն խնդրել ընտանիքիցս, հատկապես կնոջիցս», – ասել է Թերջանյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ