Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբալայի հանդիպման հռչակագրում անդրադարձ կա Ղարաբաղի խնդրին

Օգոստոս 16,2013 17:15

«Ազատություն» ռադիոկայան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը նշանակալի առաջընթաց կդառնա Եվրասիական տարածքում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման գործում, ասված է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի՝ այսօր ադրբեջանական Գաբալա քաղաքում անցկացված երրորդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, համատեղ հռչակագրում գագաթնաժողովի մասնակիցները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընդգծել են այն կարևորությունը, որ նրանք տալիս են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ղարաբաղի խնդիրը, ըստ նրանց, «Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա կայունության և տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտներից է»:

Ադրբեջանական նույն աղբյուրի փոխանցմամբ՝ գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներն էին տրանսպորտի ոլորտում համագործակցության և մաքսային ընթացակարգերի պարզեցման հարցերը:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին վերոհիշյալ չորս երկրների կողմից, որոնք էլ անդամակցում են դրան: Խորհրդի քարտուղարությունը տեղակայված է Ստամբուլում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031