Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ գործիչները՝ հետախուզման մեջ գտնվող ԲՀԿ-ական ավագանու մասին

Օգոստոս 16,2013 17:04

«Իմ լիազորություններն ու պատասխանատվությունը, որպես խմբակցության ղեկավար, բարոյական դաշտում եմ տեսնում: Նա կուսակցության անդամ է, եւ ինձ դա է անհանգստացնում: Ինձ այս պահին հետաքրքրում է նրա ֆիզիկական անվտանգությունը, մնացածը՝ երկու անձանց իրավահարաբերությունները, իրավապահների խնդիրն է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Երեւան քաղաքի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը՝ ավագանու անդամ Սամվել Շառոյանի՝ հետախուզման մեջ գտնվելու մասին տեղեկությանը:

Հիշեցնենք, որ News.am կայքն այսօր հրապարակել էր քաղաքացի Գեւորգ Թումասյանի եւ Սամվել Շառոյանի ֆինանսական վեճի մասին պատմությունը: Թումասյանը լրագրողին տեղեկացրել է, որ ԴԱՀԿ-ն որոշում է կայացրել, որի մեջ նշված է, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, հետեւաբար` որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: «Հարկադիր կատարողը փնտրել է նրան, չի գտել, կոպիտ ասած` փախած է, զանգերին չի պատասխանում, տունը, երբ որ պետք է, չի երեւում եւ դրա համար հետախուզում է հայտարարվել»,-ասել է Թումասյանը:

Քանի որ ավագանին այժմ արձակուրդում է, տիկին Պողոսյանն այն մարդկանց, ովքեր շփումներ ունեն Շառոյանի հետ, խնդրել է տեղեկություններ ստանալ եւ փոխանցել նրա գտնվելու վայրի մասին: «Ես էլ եմ մամուլից լսել, անհանգստացել, խնդրել եմ, որ իր մասին տեղեկատվություն ճշտեն, քանի որ դա ընդամենը ԴԱՀԿ-ի հետ կապված բան է, քրեական հետախուզման մասին չէ խոսքը: Մարդը պարտք է եղել, չգիտենք իրավիճակն ի՞նչ է, ո՞նց է, դա արդեն իրավապահների խնդիր է»,- ասաց տիկին Պողոսյանը:

Իսկ կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր հարցին՝ տեղյա՞կ է, թե ի՞նչ խնդիր կա ԲՀԿ-ական ավագանու անդամի հետ, ասաց, որ ինքը պատրաստ է պատասխանել միայն իր թիմակիցների քաղաքական գործունեությանը վերաբերող հարցերին: «Ինչ վերաբերում է տվյալ անձի անձնական գործերին, կուսակցության գործունեության հետ կապ չունեցող գործերին, նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանություններ անել: Իրավական գործընթաց է, թող պարզաբանվի իրողությունը»,- ասաց պարոն Ուրիխանյանը, ով նույնպես Սամվել Շառոյանի գտնվելու վայրի մասին ոչինչ չգիտեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    երբ իրենց պետք է մամուլից են լսում,երբ իրենց պետք է մամուլը ծախված է,. երբ իրենց պետք է անձնական հարց է….եւ այսպես շարունակ…. է հետո????

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031