Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկների պառակտումը ՀՀ վարչապե՞տն է հրահրում (Տեսանյութ)

Օգոստոս 16,2013 16:33

«Այսօր, երբ Հայաստանի չընտրված իշխանությունը պարզապես պատի առջեւ է կանգնեցրել Հայաստանին, ազատամարտիկը չի կարող պահանջել, մեղմ ասած, երշիկ: Մենք այդպիսին չենք եղել եւ այդպիսին չենք»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով սոցիալ-իրավական խնդիրները առաջ քաշող ազատամարտիկների խմբին:

Նրա խոսքերով, ազատամարտիկներն, իսկապես, սոցիալական խնդիրներ ունեն. «Բայց դա նշանակություն չունի: Մենք համընդհանուր խնդիր ունենք, եթե ազատամարտիկներն այսօր սոցիալական խնդիրներ ունեն, նույն սոցիալական խնդիրներն ունի ամբողջ հայ ժողովուրդը, որոնց գումարները թալանում են էս երկրի ղեկին նստած արարածները»:

Պարոն Սարգսյանը ազատամարտիկների միջեւ տարաձայնությունները պայմանավորեց իշխանությունների միջամտությամբ ու հերքեց, թե պառակտում կա իրենց մեջ. «Այդ ամեն ինչը Հայաստանի վարչապետի, պաշտպանության նախարարության չար մտադրությունն է, որ փորձում են մեր մի քանի ընկերներին, մեղմ ասած, ուղղորդել այդ ուղղությամբ: Ընդհուպ նրանք հասան նրան, որ մենք ռուսական կողմնորոշում ունենք, էս ունենք, էն ունենք: Նման բան չկա, պարզապես իշխանությունների հերթական սադրանքն է: Մի քանի մարդ էլ ընկել է էդ ցանցն ու ասում են` եկեք մեր խնդիրը լուծենք, հետո ժողովուրդն էլ կտեսնի, կգան իրենք էլ իրենց խնդիրը կլուծեն: Մեր մեջ պառակտում չկա, իշխանությունները հրահրում են, որ դա լինի: Մեր մի քանի ընկերներ փորձել են խայծը կուլ տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031