Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնտեսագետների կարծիքով, գնաճը 20%-ից էլ է անցնում (Տեսանյութ)

Օգոստոս 16,2013 15:39

Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով մինչեւ 8,5% բարձրացնելը ոչ մի լուրջ ազդեցություն չի ունենա: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ ասացին տնտեսագետ Հարություն Մեսրոպյանն ու «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ պարոն Մեսրոպյանի. «Տոկոսադրույքի բարձրացումը, տնտեսական իմաստով գրեթե ազդեցություն չի ունենա, որովհետեւ Հայաստանում այդ գործիքն իրականության մեջ չի աշխատում, սակայն դա ազդակ է, որ Հայաստանում սղաճի հետ լուրջ խնդիրներ կան: Բնական է, որ սղաճը սկսեց էներգակիրների թանկացմամբ»:

Ըստ Հարություն Մեսրոպյանի, կառավարության` գնաճի հաշվարկն ընդամենը դիսերտացիա գրելու կամ միջազգային ատյաներին թիվ ցույց տալու համար է, սակայն իրականում գնաճը, ըստ պարոն Մեսրոպյանի, հաշվարկների ոչ թե 8,1%-է, այլ՝ 20%-ից էլ ավելի:

Պարոն Մեսրոպյանի խոսքերով` ԿԲ-ն հաշվարկում է 100 ապրանքներ, որոնց մեջ ասենք, մտնում է DVD, բյուրեղյա ջահ եւ հաց, գումարում-հանում են ու ասում են` զրո է գնաճը: Իսկ, ինչպես տնտեսագետն ասաց, գնաճը պետք է հաշվարկվի անապահով խավի համար առաջին անհրաժեշտության 50-60 ապրանքների գներով. «Այդ մեթոդաբանական ֆինտոֆլյուշկաները, բառեր են ասում, թվեր են գլորում, դատարկություն է իրական կյանքում: Իրական կյանքում մարդը չի գնում ամեն օր DVD առնում, ամեն օր հաց է առնում»:

Տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ կարծիք հայտնեց, որ իրական գնաճը 20%-ից ավելի է, իսկ ինչ վերաբերում է տոկոսադրույքների վերաֆինանսավորման բարձրացմանը, ապա այն էականորեն ազդեցություն չի ունենա: Պարոն Մակարյանը նշեց, որ գնաճի եւ մարդկանց գնողունակության, միգրացիայի հետեւանքով սպառումը նվազել է:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031