Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ տնօրենը դժգոհ է ՀՀ բնապահպանության նախարարից ու նախարարությունից․ (Տեսանյութ)

Օգոստոս 16,2013 15:28

Այսօր «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների եւ հ/կ ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ հրապարակայնորեն իր դժգոհությունը հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքից, այդ թվում նաեւ՝ նախարար Արամ Հարությունյանի պահվածքից:

Պարոն Ջաբրայանը նշեց, որ բազմիցս է փորձ արել հանդիպել նախարարի հետ, սակայն վերջինս՝ որպես  հանրապետության 7-րդ խոշորագույն հիմնարկներից մեկի գլխավոր տնօրեն, այդպես էլ նախարարի հետ հանդիպելու հնարավորություն չի ունեցել: Նա նշեց, որ ՀՀ նախագահի հետ բազմիցս  է հանդիպել, բայց նախարարը, չգիտես ինչու, չի ընդառաջել եւ պատրաստակամություն չի հայտնել հանդիպել իր հետ, ինչն անընդունելի է համարում:

«Երեւի պարոն նախարարը չէր ուզում ինձ հետ հանդիպի, որովհետեւ ուզում էր, որ այս 75-օրյա ստուգումները պրծնի,  վերջում իր ասելիքն ասի: Բայց ես հստակորեն կուզեմ ասել, որ այսօր բնապահպանության նախարարությունը մի քիչ չափազանցրած է այլեւս:  Քննիչներ է ուղարկում «Դանդի փրիշս մեթալս Կապան»-ի տարածք  եւ այդ քննիչներն այնպիսի պահվածք ունեն, որ կարծես եկած են կրիմինալների հետ աշխատելու: Ես այսօր հստակորեն բնապահպանության նախարարությանն ասում եմ՝ մեր հիմնարկում կրիմինալ չկա, մենք նորմալ աշխատող մարդիկ ենք, եթե ուզում եք ստուգում անեք, բարի եկած եք, բայց երբ որ մեր տարածքը կմտնեք՝ դուք ապրում եք մեր մարդկային արժեքներով: Դուրս թողեք ձեր այդ հիմար պահվածքը, ձեր այդ բյուրոկրատական պահվածքը եւ եկեք աշխատեք մեր տարածքում այնպես, ինչպես ընդունված է միջազգային համեստ բոլոր մակարդակներում», – ասաց Հրաչ Ջաբրայանը:
Նաեւ անդրադարձավ «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ նախագահ Ռ. Ասրյանին ուղղված բնապահպանության նախարարության պատասխան նամակին:  Հրաչ Ջաբրայանը զրպարտություն համարեց գրությունում նշվածը եւ հավելեց, որ ո՛չ տվյալ կազմակերպության նախագահն է այդ տարածքում եղել, ո՛չ էլ բնապահպանության նախարարը, որ գուշակեն՝ այնտեղ 10 կմ ճանապարհ կա՞ սարքված, թե՞ չէ:

«Օտար ներդրողի համար անընդունելի է այս երեւույթը: Բնապահպանության նախարարությունը սխալներ է անում եւ վերջում ուզում է մենք այդ սխալները ճշտենք: Ես չպիտի ճշտեմ ձեր սխալները, եթե դուք սխալ հաշվարկ եք արել, սխալ հաշիվ եք ներկայացրել, սխալ գումար եք ստացել՝ որպես տուգանք, դրանով էլ գոհացեք: Ինձ 6 ամսից հետո մի եկեք ասեք, չէ, սխալ ենք հաշվարկել, այդ փողը տվեք, որ հարց չստեղծվի այստեղ: Ձեր պրոբլեմն է, իմ պրոբլեմը չի, ոչ էլ տալու եմ, գնացեք ինչ կուզեք արեք:
Մեր կառավարության որոշ կառույցներ, մարդկային արժեքներից հեռու են մնացել:

Պետեկամուտների կոմիտեի պահվածքը բացարձակապես անընդունելի է: Մեր տարածք են մտել զենքերով զինյալներ.. իրենք կարծում են, որ  իրենք են ներկայացնում մեր երկիրը, իսկ եթե  իրենք կներկայացնեն մեր երկիրը, ապա  վայ մեր երկրին…: Եթե այս է մեր կառավարության պահվածքը, ես լուրջ ասելիք ունեմ ՀՀ  նախագահին», – նշեց պարոն Ջաբրայանը եւ անդրադարձավ այլ թեմաների եւս, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031