«Ամենացավալին եւ անտանելին այն է, որ մենք էլի ունենք հինգերորդ շարասյուն: Մարդիկ, չէ՞ որ դուք 99 տոկոսով քվեարկել եք ձեր անկախության օգտին, տեր եղեք այդ անկախությանը»,- «Առավոտի» հետ զրույցում իր զայրույթը բարձրաձայնեց ՀՀՇ վարչության նախկին անդամ Շահեն Պետրոսյանը:
Եթե հայ ժողովուրդը չի ցանկանում անկախ ապրել, պարոն Պետրոսյանն առաջարկում է անկախությունից 25 տարի անց եվս մեկ հանրաքվե անցկացնել, բայց իրական հանրաքվե, եւ հայ ժողովուրդը «դե յուրե» որոշի, որ ցանկանում է «Ռուսաստանի ստրուկը լինել»: Այդ դեպքում, սակայն, մեր զրուցակիցը կարտագաղթի, բայց հանգիստ խղճով:
Կարդացեք նաեւ