Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մուտքը՝ ներսի կողմից. Երկիրը պահող խարիսխը

Օգոստոս 16,2013 15:07

Վերջերս, թեև, անկեղծ ասած, վաղուց ես կարդացել ու, ցավոք, նաև տեսել էի, որ ոչ մի ազգ իր սեփական ցեղին այնպես չի նշավակում և իր երկիրը չի վարկաբեկում այնպես, ինչպես մենք: Այսինքն` հարազատ ժողովրդի մեջ անվերջ դավաճաններ փնտրելով, հրահրելով, իսկ երբ չեն գտնում` հորինելով: Այդպես, եթե չեմ սխալվում, վերջին անգամ Վլադիմիր Լենինն արեց իր բոլշևիկներով` որպես Գերմանիայի լրտես և կործաանեց ռուսական հրաշալի կայսրությունը:
Վեց հարյուր տարվա անպետություն, անթագավոր ապրելուց հետո, եկավ պահը, երբ մենք ստեղծեցինք մերը, մեր անկախ երկիրը: Հաղթեցինք պատերազմում, թուրքից մեր վախը փոխանցեցինք թուրքին` որպես հայից վախ: Հաղթեցինք, բայց, տարօրինակ է, հաղթողի զգեստը չհագանք, մնացինք մի տեսակ շփոթված, թող ինձ ներվի, նաև` անտեղյակ: Ինչպես Սասուցի Դավիթն էր անտեղյակ, որ ինքը Մհերի` թագավորի որդի է, և ձեռքի թուրը վարժեցնում էր իմաստուն պառավի շաղգամների վրա, այսինքն` ինքը իր բոստանն էր քանդում, փոխանակ թուրն ուղղեր հակառակորդի դեմ: Եվ այդ շաղգամատեր իմաստուն պառավը ասաց.
– Դավիթ, քո թուրն ափսոս է, դու թագավորի որդի ես, քո թուրը պառավի շաղգամի համար չէ, քո թուրը քո թշնամուն զսպելու ու ոչնչացնելու համար է:
Գրում եմ այս տողերը, ու սիրտս ցավում է: Եվ հիշում եմ երջանկահիշատակ Լևոն Ներսիսյանին, որ իր ուսանողներին, այդ թվում նաև ինձ, սովորեցնում էր, որ մարդու վիճակը երբեք չպիտի կախված լինի իրավիճակից: Այսինքն թե ասում էր` մարդը պահի մեջ վիճակի գերին չպիտի դառնա, այլ ինքը պիտի տիրապետի իրավիճակին:
Եվ դարձյալ ինքն էր, այդ մեծ Մարդը, որ այնուհետև մեր երկրի անկախության առաջին տարիներին, երբ լույս չկար Հայաստանում, ու շատերը թողեցին երկիրն ու հեռացան, ասում էր, հորդորում.
– Ով ուզում է թող հեռանա երկրից, ես մնալու եմ, ես եմ նավը պահող խարիսխը, գուցե արդեն ժանգոտվել եմ, բայց ես եմ խարիսխը իմ երկրի նավը պահող:
Այնինչ, այսօր մեր երկրի պատկերը ներկայացնողները տաքսու վարորդներն են և երթուղային տաքսիների ծրագրային ուղևորները, ովքեր բարձրաձայնում են եղածը և առավելապես չեղածը: Բայց երկու դեպքում էլ ընդդեմ սեփական երկրի, ընդդեմ սեփական պետության: Եվ որպես նրանց խոսքերի հաստատում, անմիջապես արձագանքում է համացանցը: Ցանց, ուր ամեն մարդ իր տանը և՛ լրագրող է, և՛ խմբագիր, հաճախ ոչ իրենց ազգանունով: Եվ հիմա, կեսգիշերին ավարտելով կիսատ խոսքս, ուզում եմ բարձրաձայն գոռալ.
– Ո՞ւր ես, իմաստուն պառավ, որ Դավթի զարմերին արթնացնես թմբիրից, որպեսզի նրանք հասկանան, որ իրենք արքայական տոհմից են և իրենց թրերը սեփական բոստանը ավերելու համար չէ: Կամ, ո՞ւր է այն մարդը, մտավորականը, որ կփոխարնի Մեծն Լևոն Ներսիսյանին` ասելով, թե` ես եմ երկրի նավը պահող խարիսխը:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031