Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակցիա. «Եթե դատարանն այս անգամ էլ մերժեց՝ կստեղծենք նոր հանրային դատարան» (Տեսանյութ)

Օգոստոս 16,2013 14:25

Այսօր Վարչական դատարանի առջեւ «Կանխենք գազի սակագինը» նախաձեռնությունը գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված բողոքի ակցիա էր կազմակերպել: Andrias GhukasyanԱկցիայի կազմակերպիչներից մեկը՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ արդեն երրորդ հայցն են ներկայացնում Վարչական դատարան, քանի որ իրենց 2 հայցերը դատարանը մերժել է ընդունել: Ըստ Անդրիաս Ղուկասյանի, դատարանի պատճառաբանությունները ձեւական են. «Բոլորիս է հայտնի, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը փոխկապակցված են միմյանց հետ, որովհետեւ նույն օրն է հանձնաժողովը կայացրել այդ որոշումները, մի որոշումը բխում է մյուս որոշումից: Դատարանը 2 անգամ դիմումը հետ է վերադարձրել՝ պատճառաբանելով, որ գազի սակագնի եւ էլեկտրաէներգիայի սակագնի հարցերը պետք է քննվեն առանձին վարույթով: Երկրորդ անգամ դիմեցինք՝ միջնորդելով, որ միասնական վարույթում այդ գործերը նայվեն, որովհետեւ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը հանձնաժողովի նախաձեռնությամբ է եղել: Իսկ այսօր մենք հետեւելով դատարանի պահանջին, ներկայացնում ենք այդ գործերն առանձին-առանձին: Եթե այս անգամ էլ չընդունվեց հայցադիմումները, արդեն հիմք կունենանք հայտարարել, որ Վարչական դատարանը պարզապես հրաժարվում է այս հարցն ուսումնասիրել»:

Aravot.am-ի հարցին՝ հիմա որքանո՞վ է ակտուալ գազի սակագնի թեման եւ ի՞նչ հույսեր կան, որ գազի թանկացման որոշումը կվերանայվի՝ Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է տաք ՀՀ քաղաքացիներին: Այս գների բարձրացումը, որ տեղի ունեցավ մեր երկրում, պիտի արձանագրենք, որ բարձրացել են ոչ միայն էներգակիրների գները, այլ սննդի եւ մյուս ծառայությունների: Այդ հարցը տվեք ՀՀ քաղաքացիներին՝ իրենք գո՞հ են այս իրադրությունից, պատրաս՞տ են հարմարվել եւ ապրել այսպես»:

Անդրիաս Ղուկասյանը նաեւ նշեց, որ իրենց նախաձեռնությունը հանդես է գալիս պահանջով, որ մեր երկրում սակագներին վերաբերող հարցերը որոշվեն բաց, թափանցիկ ընթացակարգերով, որտեղ հնարավորություն տան նաեւ հ/կ-ներին, հանրությանը հանդես գալ. «Մենք բոլորս տեսանք, որ հանրային սպառողների շահերը կարգավորող հանձնաժողովն անտեսել է օրենքի այդ պահանջները եւ հնարավորություն չի ստեղծել, որ հանրությունը նույնպես մասնակցի այդ սակագների որոշման հարցին: Դա հիմք է տվել վիճարկել այդ գործողությունները՝ դատական կարգով»:

vostikanԱկցիայի մասնակիցները զգուշացրեցին, որ եթե այս անգամ էլ դատարանը մերժի իրենց հայցը, իրենք կստեղծեն այլընտրանքային իրենց դատարանը՝ հանրային դատարան եւ այդ հայցը կքննեն այդ նոր դատարանի տիրույթում. «Դուք կհայտնվեք անօրինական դաշտում: Այդպիսի դատարան Հայաստանի Հանրապետությանը պետք չի, եթե չի ծառայում օրինականությանը եւ ժողովրդին»:

Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ ոչ ոք հույս չի դնում մեր երկրում դատարանների վրա. «Մենք պարզապես անում ենք այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է անել, որպեսզի ցույց տանք հանրությանը եւ բոլորին, որ սպառված են եղել բոլոր իրավական ճանապարհները՝ այդ խնդիրները կարգավորելու: Հանրությունն ինքը պետք է որոշի՝ այդ հարցերն իրենց համար կարեւո՞ր են, թե՞ չէ: Մենք տեսանք, որ տրանսպորտի դեպքում միասնական գործողություններով հաջողվեց կանխել թանկացման որոշումը: Վստահ եմ, գազի սակագնի դեպքում նույնպես հնարավոր է: Թե չէ մեզ համար դատարանը որեւէ հեղինակություն չէ»:

IMG_6056Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այ էս լավա… գազի լուսի դեմ ակցիյան, թոշակների բարձացման համարա պետք միաատել ակցյիա կազմակերպել… որ թոշակները բարձացնեն… մենակ թաքավոր դառնալու մասինեն մտածում…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031