Օգոստոսի 15-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել 74-ամյա մի կին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ Զ. Սարկավագի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Կարո Մ.-ն, վարելով իրեն ամրակցված թիվ 47 երթուղու «Հունդաի» մակնիշի ավտոբուսը, Զ. Սարկավագի փողոցի թիվ 106/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև