«Առավոտ» թերթին տված հարցազրույցում հայտնել էի, որ Վատիկանի կաթողիկե եկեղեցու պաշտոնական արբանյակային հեռուստատեսությունը՝ Telepacearmenia-ն, արժեւորում ու գնահատում է իմ կատարած մեկնաբանությունները, ու շաբաթը երկու անգամ սփռում է մեր նյութերը, մինչդեռ «Շողակաթի» հետ համագործակցությունը չի ստացվում:
Հրապարակումից հետո միայն տեղեկացա, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը տնօրինում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որին երբեք չեմ դիմել նման առաջարկով:
Մայր Աթոռը միշտ էլ կարեւորել է հավատացյալների հետ կապը պահելու ձեռնարկներն ու նախաձեռնությունները, այդ պատճառով էլ պատրաստվում եմ քարոզչական գործունեությանս ծավալներն ընդլայնելու համար դիմել Մայր Աթոռին՝ «Շողակաթի» միջոցով եւս համապատասխան լսարանին հաղորդակից դարձնելու ակնկալիքով:
Տեր Արմեն քահանա Մելքոնյան
Կարդացեք նաև
Հայ առաքելական եկեղեցու համացանցային քարոզիչ ու շրջիկ հոգեւոր սպասավոր