Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանագետ. «Բաքվում Լավրովին վիրավորելը պատահական չէր»

Օգոստոս 16,2013 13:14

«Զավեշտալի էր Լավրովին պիտակավորելը, չեմ կարծում, որ հաղորդավարը կարող էր այդպիսի սխալ թույլ տալ, բառը շփոթել, որովհետեւ այդպիսի դեպքերում սխալներ չեն լինում,  փորձում են խայթել… Թե ինչ արդյունք կտա ԱԳ նախարարին այդպես վիրավորելը չգիտեմ, բայց սա ժեստ էր, պատահական չէր, ու ուղղված էր նրան ցույց տալու, որ Ադրբեջանը անկախ խաղացող է: Չգիտեմ, նրան վիրավորելու համար գուցե դեր խաղաց այն, որ Լավրովը հայկական ծագում ունի, բայց, որ պետական պաշտոնյային են այդպես խայթում, ուրեմն դա ուղղված է պետության դեմ»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը անդրադառնալով  Բաքվում ՌԴ արտգործնախարարին Սերգեյի փոխարեն «սիկտիրով» դիմելուն:

Ասատրյանի ձեւակերպմամբ` եթե անգամ լեզվաբանորեն էլ վերլուծես, միեւնույն է դժվար է Սերգեյը շփոթել այդ բառի հետ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031