Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարոս» համակարգը դատեցին

Օգոստոս 16,2013 12:59

Նոյեմբերյան քաղաքում կայացած «Մարդու իրավունքներից դեպի բացարձակ ժողովրդավարություն» խորագրով ժողովրդավարության ամառային ֆորումի ժամանակ օգոստոսի 13-ին կայացավ խորհրդանշական դատ:

Հայցվորները՝ «Լուսածիր» ՀԿ հիմնադիր անդամ Ալիսա Ամիրաղյանը, «Նոյաստղ» եւ «Հակինթ» ՀԿ-ների նախագահներ Էմմա Ալեքսանյանը եւ Հայկավարդ Աբովյանը հանդես եկան ընդդեմ «Փարոս» համակարգի:

Պատասխանող կողմը ներկայացնում էին սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային գործակալության պետ Սամվել Բեգլարյանը եւ Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը:

Հայցվորները նշեցին, որ ընտանեկան նպաստների համակարգն անկատար է, դրանում առկա են կոռուպցիոն ռիսկեր, երբեմն նյութապես ապահովվածներն են իրական աղքատների փոխարեն ընտանեկան նպաստ ստանում:

Սամվել Բեգլարյանն ասաց, որ հայցը չի ընդունում, այն կարող էր ուղղված լիներ միայն գործող օրենքի դեմ, իսկ իրենց ծառայության աշխատակիցները, որպես քաղաքացիական ծառայողներ, կատարում են օրենքով իրենց վերապահված գործառույթները:

Ս. Բեգլարյանը ընդունեց, որ սոցիալական ծառայությունը ֆինանսական հնարավորություն, ավտոտրանսպորտ չունի պոտենցիալ նպաստառուների բնակավայրեր մեկնելու, տեղում նրանց նյութական իրական վիճակը ճշտելու համար:

Մինչեւ վճռի կայացումը փորձագիտական եզրակացությամբ հանդես եկավ Նոյեմբերյանի համայնքների միության գործադիր տնօրեն Անդրանիկ Վերանյանը:

Դատալսման մասնակիցների բաց քվեարկությամբ հայցը բավարարվեց ձայների 14 կողմ, 1 դեմ եւ 5 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031