Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Ասատրյան. «Պուտինը փորձեց ամեն ինչ անել մեծ բաժին կորզելու համար»

Օգոստոս 16,2013 12:49

Այսօր «Արմատ» ակումբում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն անդրադարձավ վերջին օրերին քննարկման թեմա դարձած՝ Ռուսաստանի նախագահի Բաքու կատարած այցին: Ասատրյանի մեկնաբանմամբ` Պուտինի այցը ըստ էության հետաքրքիր նպատակներ էր հետապնդում, շատերը հակված էին այն կարծիքին, որ սա Ադրբեջանի նախագահին սատարելու համար է արվում, բայց` «Ռուսաստանը իր շահն է հետապնդում: Ադրբեջանը խոշոր էներգակիրների մատակարար է, Պուտինը փորձեց ամեն ինչ անել հնարավորինս մեծ բաժին կորզելու համար: Շատ վերլուծաբանների խոսքով՝ Պուտինը փորձում էր Բաքվին ներքաշել Եվրասիական միություն, բայց Բաքուն դժվար թե դա ցանկանա»:

Ըստ Ասատրյանի` խոսք է գնում նաեւ ռազմական համագործակցության մասին, բայց դեռ չլուծված խնդիրներ կան եւ օժանդակությունը Ալիեւին, կախված է նրանից, թե ինչպես կդրսեւորի իրեն Ադրբեջանը:

Ինչպես հայտնի է, Ալիեւը սկսեց խոսել Ադրբեջանի տարածքների օկուպացման մասին, սակայն`«Պուտինը ասաց, որ հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով»:

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցությունը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար: Նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետը՝ շեշտելով, որ դա միայն բիզնեսի համար չի արվում. «Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի բողոքի տեսքով, տարբեր մակարդակներով: Իսկ մեզ մոտ դա ավելի շատ արվում է հասարակական դժգոհություններով, իսկ սա լուրջ խնդիր է ու չի կարող անուշադրության մատնվել: Չնայած սրան՝ Ռուսաստանը իր բացատրությունն ունի, ասում է` բիզնեսի խնդիր է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031