Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարում «Բարսելոնայի» պաշտպան Սեսկ Ֆաբրեգասին ձեռք գցելու փորձեր անել:
Վկայակոչելով եվրոպական ԶԼՄ-ները՝ isport-ը տեղեկացնում է, որ ՄՅՈՒ-ն պատրաստվում է կատալոնցիներին նոր առաջարկ անել: Անգլիական ակումբը պատրաստ է նրա համար վճարել 40 միլիոն ֆունտ ստերլինգ:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ երկու փորձերը՝ 26 միլիոն եւ 30 միլիոն ֆունտ ստերլինգ, «Բարսելոնան» մերժել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ