Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Ղարաբաղի հարցի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվի»

Օգոստոս 16,2013 12:14

Այսօր «Զարկերակ» ակումբում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խոսեց Պուտինի` Բաքու այցելության ու  հայ-ռուսական եւ ռուս–ադրբեջանական հարաբերություների վրա դրա ազդեցությունը թեմայով:

«Կարծում եմ այս այցելության ժամանակ երկու հարց էր հուզում Ռուսաստանին, առաջինն այն էր, որ Ադրբեջանը այլընտրանքային ճանապարհով գազ ու նավթ է մատակարարում Եվրոպա, երկրորդն էլ այն, որ գիտենք, որ Ադրբեջանի քաղաքականությունը հստակ  է` Բաքուն չի մասնակցում ինտեգրացիոն պրոցեսներին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, թե  այն խնդիրների շուրջ, որ խոսեցին երկու երկրների նախագահները, փաստաթղթեր ստորագրեցին, դա որոշիչ չէր:

Գրիգորյանի խոսքով` Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Պուտինի այցելության համար դրական ֆոն ապահովելն էր: Արդյունքում` Բաքուն, միեւնույն է, վերը նշված հարցերի հետ կապված չփոխեց իր որոշումը, Ռուսաստանն էլ իր հերթին Ղարաբաղի հետ կապված որոշում չփոխեց, այսինքն` սկզբունքային որոշումներ չընդունվեցին: «Ակնհայտ է, որ առաջիկայում Ղարաբաղի հարցի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվի, այսինքն` նորից Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը տարածաշրջանում»,- հավելեց Ստեփանյանը:

Գրիգորյանի խոսքով` Ադրբեջանում միշտ կարծրատիպ կար, որ առանց Ադրբեջանի մենք Ղարաբաղի հարցը չենք կարող լուծել, բայց այս հանդիպման ժամանակ դա չնկատվեց:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031