Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիլիթ Պիպոյանը մեծ հույսեր է կապում երիտասարդների հետ

Օգոստոս 16,2013 12:06

Հատված երգչուհի, երաժիշտ Լիլիթ Պիպոյանի հարցազրույցից: 

– Երիտասարդները շատ բան կարող են անել, բայց միայն նրանք, ովքեր ծնվել են անկախ Հայաստանում, որովհետեւ նրանք ուրիշ մտածողություն ունեն։ Մենք՝ խորհրդային շրջանի մարդիկ, սովոր ենք խեղճությանը, մեզ համար դժվար է, անսովոր է ըմբոստանալ։ Իսկ մերօրյա երիտասարդներն ավելի ազատ աշխարհում են ապրում ու ավելի համարձակ են։ Ես նրանց հետ մեծ հույսեր եմ կապում։ Իրենց արժանապատվությունը հասկանում ու գնահատում են։ Ես ողջունում եմ վերջին շրջանում դրսեւորած նրանց ակտիվությունը, չնայած որ, կարծիք եմ լսել, թե այդ շարժումը կառավարվում էր, որպեսզի ավելի լուրջ խնդիրներից շեղեն մարդկանց ուշադրությունը։ Ես այդքան խորքերը չեմ կարող գնալ, գուցե տեղեկություն չունեմ, բայց չեմ հավատում դրան։ Կարծում եմ, որ ամեն ինչ ինքնաբուխ է եղել, որովհետեւ եթե, օրինակ, կոմունալ թանկացումները երիտասարդները չեն զգում, քանի որ իրենց ձեռքով չեն կատարում վճարումներ, ապա այս պարագայում իրենք անմիջական վճարողն են։

– Եթե չեմ սխալվում, Դուք էլ երկու չափահաս զավակ ունեք։

– Այո՛, 25 եւ 27 տարեկան։ Աղջիկս այդ նախաձեռնությանը մասնակցում էր։ Նրանք այն տարիքում են, որ ինքնուրույն են կայացնում իրենց որոշումները, եւ ես ողջունում եմ նրանց անկախությունը։

– Ի՞նչ եք կարծում, եթե ոչ միայն երիտասարդությունը միավորվի, այլ նաեւ ավագ սերունդը կանգնի նրանց կողքին, հնարավոր կլինի՞ ավելի լուրջ ու որոշիչ փոփոխությունների հասնել։ Արդյոք ամեն ինչ ժողովրդի ձեռքո՞ւմ չէ։

– Ոչ ամեն ինչ, ես այդքան ռոմանտիկ չեմ, որ դրան հավատամ։ Պարզապես շատ խարիզմատիկ, շատ ուժեղ ու հզոր լիդերներ են պետք։ Բայց ես չգիտեմ, թե նրանք ովքեր են ու որտեղից են գալիս։ Նույնիսկ, եթե մանր խնդիրներում ջահելները ակտիվ լինեն, որոշ չափով ամենաթողությունը չի ծաղկի, գոնե մարդկանց հետ հաշվի կնստեն։ Բայց եւ գիտակցում եմ, որ շատ կարդինալ բաներ չեն կարողանա լուծել։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031