Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի 2-րդ պարտիայում նույնպես Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը դասական շախմատում ոչ-ոքի արեց (64-րդ քայլում) ռուսաստանցի գրոսմայստեր Իգոր Լիսիյի հետ:
Կանոնակարգի համաձայն այսօր Լեւոնն ու Իգորը պայքարը շարունակելու են թայ-բրեքում՝ երկու պարտիա, յուրաքանչյուրը 25 րոպե տեւողությամբ + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ