«Ես չգիտեմ՝ Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարարին անպատվեցի՞ն, թե՞ ոչ, բայց այն, որ ռուս լրագրողին, որ իր ազգությամբ հայ ամուսնու ազգանուն էր կրում ու նրան չթողեցին`դա իսկապես ապտակ էր: Չէ, որ դա գործնական հանդիպում էր ու չպետք էր այդպես լինել: Դա նախ ապտակ էր ՌԴ նախագահ Պուտինին: Ես զարմացած եմ, որ Պուտինը համբերատար մարսեց դա: Այսինքն` ստացվում է, որ Բաքուն է որոշում ում ներս թողնեն գործնական հանդիպմանը եւ ու ոչ: Ստացվում է ազգանունը դուր չեկավ` չեն թողնի… »,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, վերլուծելով ՌԴ նախագահի Բաքվի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ