Հատված Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հարցազրույցից:
– Պարոն Արշակյան, այսօր Երեւանում «Փարքինգ սիթի» մասնավոր ընկերությունը կարմիր գծանշումներ է իրականացնում ու երթեւեկության իր կանոններն է «թելադրում»։ Դուք այդ երեւույթին ինչպե՞ս եք վերաբերվում։
– Ուրեմն ի սկզբանե ես ասեմ, որ ճանապարհային ոստիկանությունը որեւէ առնչություն չունի «Փարքինգ սիթի» ընկերության հետ։ Որքանով որ ես տեղեկացված եմ, դրանք Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գործողություններ են, ու այդ ընկերությունը կազմակերպում է վճարովի ավտոկայանատեղեր։ Իրենց գործելաոճի, իրենց գործունեության հետ կապված որեւէ տեղեկություն չունենք, բայց կարող եմ ասել, որ «Փարքինգ սիթի»-ի կողմից իրականացվող գործողությունները չեն կարող խոչընդոտել երթեւեկության կանոններին։ Այսինքն, չեն կարող կազմակերպվել ավտոկայանատեղեր այն հատվածներում, որտեղ օրենքով արգելվում է։
– Բայց այդ ընկերությունն այնպիսի վայրերում է գծանշումներն իրականացրել, որտեղ օրենքով արգելվում է մեքենա կայանել: Օրինակ, լուսացույցերի, հոծ գծերի մոտ արգելվում է մեքենաներ կայանել, սակայն «Փարքինգ սիթի» ընկերությունը այդտեղ գծանշումներ է կատարել։ Դա ինչպե՞ս կբացատրեք։
Կարդացեք նաև
– Ուրեմն դա երեւի թյուրիմացություն է եղել, արդեն ՃՈ երթեւեկության կազմակերպման բաժինը տեղյակ է այդ մասին, այժմ շրջայցեր են իրականացվում։ Եվ այդ ընկերությանն արդեն տեղեկացվել է, որ այնտեղ, որտեղ սխալ է կատարվել, այդ գծանշումները պետք է վերացվեն։ Երթեւեկության մեջ որեւէ փոփոխություն չի իրականացվելու։
– Իսկ ՃՈ–ն ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ այժմ տուգանող երկրորդ մարմինն է հայտնվել ու, կարելի է ասել, Ձեր ձեռքից «խլել» այդ գործառույթը, քանի որ մշտապես նման գործողություններն իրականացրել են ՃՈ աշխատակիցները։
– Գիտեք ինչ, մի բան հստակ է, որ մեր գործողությունները շատ տարբեր են, ու մենք տարբեր գործառույթների մասին ենք խոսում։ Կազմակերպությունը զբաղվում է կոնկրետ կայանատեղիների աշխատանքներով ու որեւէ առնչություն չունի մեզ հետ։ Մենք քաղաքացուն վարչական պատասխանատվության ենք ենթարկում միայն երթեւեկության կանոնները խախտելու դեպքում։ Գործառույթը խլելու որեւէ խնդիր չկա, իրենք կանգառները կազմակերպելու են այն տեղերում, որտեղ երթեւեկության կանոներով սահմանվում է։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
ԷՇԻ ԵՐԿԻՐ Է
Նարեկ,եթե դուք համարում եք մեր երկիրը՝ էշի երկիր , կհամարեք, որ բոլորը էշ են, իսկ դուք՞։ Մտածել եք՞ դրա մասին,
ՈՒղեվարձի թանակացումը չանցավ, այլ տարբերակ են օգտագործում