Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Դավութօղլուին. «Թուրքիայի միակ աջակցությունը կարող է լինել չխառնվելը»

Օգոստոս 16,2013 11:10

«Եթե Թուրքիան ցանկանում է ինչ-որ բանով օժանդակել հակամարտության կարգավորմանը, ապա միակ աջակցությունը կարող է լինել չխառնվելը»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է որակում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Գաբալայում արված հայտարարությունն, այսպես պատասխանեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ երեկ Գաբալայում ելույթ ունենալով թյուրքալեզու երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է.  «Թուրքիան պատրաստ է անել հնարավոր և իրենից կախված ամեն ինչ՝ կանգնեցնելու համար Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացումը»: Ավելին, նշել է, թե իբր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խոչընդոտում է Հարավային Կովկասում կայունության ապահովմանը ու շեշտել. «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքների ազատագրումը շարունակում է մնալ մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն, մենք հետայսու էլ կգործենք այդ հունով: Մենք կտրականապես բողոքում ենք ադրբեջանական հողերի 20 տոկոսի օկուպացման և մեր եղբայր ադրբեջանցիներին իրենց տներից բռնի արտաքսելու դեմ»:

Ըստ Տիգրան Բալայանի՝ այսօրինակ հայտարարությունները միայն խանգարում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ամփոփելով ասելիքը՝ պարոն Բալայանը շեշտեց. «Թուրքիան իր կողմնակալ դիրքորոշմամբ չի կարող օգտակար լինել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ազատություն եւ անկախություն Արցախի Հանրապետությանը հարեւաններից՝ Հայաստանի եւ Ադրբեջանական հանրապետություններից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031