Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է մեր քաղաքական դաշտն այսպես ամայացել։

Օգոստոս 16,2013 10:42

Գրեթե ամեն օր արձանագրում ենք, որ մեր երկրում վերացել է քաղաքական պայքարը, որ կուսակցությունները կարծես թե կասեցրել են իրենց գործունեությունը՝ հասարակական պայքարին չեն մասնակցում, ընտրություններին՝ եւս։

Նրանց գրասենյակներում մեռելային լռություն է։ Եվ եթե լրագրողների համառությունը չլինի, հնարավոր է՝ հանրությունը լիովին մոռանա նրանց։ Իսկ ինչո՞ւ պետք է հիշի, եթե նրանք ոչ մի օգուտ այդ հանրությանը չեն տալիս, ոչ մի խելոք միտք չեն արտահայտում, ավելին՝ նրանցից շատերը մոլախոտի նման աճում են, աղտոտում միջավայրն ու վատ օրինակ ծառայում աճող սերնդի համար։

Բայց մոլախոտը, ի վերջո, «քաղհանել» է պետք, դրանց տեղում առողջ ու օգտակար սերմեր ցանել։ Ո՞վ պետք է անի դա, եթե ոչ հասարակության առողջ ուժերը, քաղաքական կուսակցությունները, որոնք ուզում են ինչ-որ բան փոխել, երկրում առաջընթաց եւ զարգացում ապահովել։

Իսկ որտե՞ղ են այդ առողջ ուժերը՝ կհարցնեք դուք։ Ինչո՞ւ է մեր քաղաքական դաշտն այսպես ամայացել։ Ողջ ամառ երիտասարդները՝ լավ-վատ, պայքարում էին ինչ-որ բանի դեմ, պահանջներ էին առաջ քաշում, փորձում էին պարտադրել իշխանություններին հասարակական կարծիքը հաշվի առներ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031