Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսկ դուք ո՞նց էիք ուզում եւ ինչպե՞ս պետք է վարվեն 16 տարի հայրենիքին ծառայած սպայի հետ. «Դոգը»` իր նշանակման մասին

Օգոստոս 16,2013 10:21

Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ  նշանակված «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանն կադրերի ռեզերվ ուղարկվելուց հետո հանգստանում էր, իսկ այժմ վերադարձել է աշխատանքի: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք սկանդալային միջադեպերից հետո արդարացի՞ էր համարում իր` ոստիկանական համակարգում աշխատանքից անցնելը, նա պատասխանեց. «Իսկ դուք ո՞նց էիք ուզում եւ ինչպե՞ս պետք է վարվեն 16 տարի հայրենիքին ծառայած սպայի  հետ,  որը ոչ մարդասպանություն է գործել, ոչ էլ ծանր հանցանք»:

Իսկ թե այսուհետ ինչպես է լրագրողների հետ իր հարաբերությունները կառուցելու,  Վարդան Ղուկասյանը նշեց. «Ես լրագրողների հետ չեմ շփվելու, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում: Ես լրագրողներին միշտ հարգել եմ, ընդունել եմ, շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, ունեմ լրագրող ընկերների բավականին լայն շրջանակ»:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվել էր Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ էր բարձրացել:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    ԻՍԿ ՔԱՆԻ ՀՈԳՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏԵՍ ԽԱՂԱՑԵԼ? ՔԱՆԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆԵՍ ՓՉԱՑՐԵԼ?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031