Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահին նախատել է. «Ձեր մի գուլպայի մի թայը 100 դոլար է… ո՞վ է թույլ տվել»

Օգոստոս 15,2013 23:40

«Վերջին տարիներին հանրապետությունում չի եղել այնպիսի գործընթաց, որը լինի ավելի պատասխանատու, քան այն, ինչ դուք հիմա սկսել եք: Ձեր խոսելը չի եղել, դուք միայն զենքը ձեռքներիդ կռվել եք»,- այսօր ազատամարտիկների հավաքին միացավ ու նրանց պայքարելու պատրաստակամությունը գովեց  Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նա նույնպես անդրադարձավ ազատամարտիկների մյուս խմբին, որոնք բարձրացնում էին միայն իրենց սոցիալ-իրավական խնդիրները. «Սկզբում խոսում էին սոցիալական-մոցիալական, իհարկե, սոցիալական վիճակը շատ ծանր է, ամբողջ ժողովրդի սոցիալական վիճակն է ծանր, երկրի հարցը պետք է լուծվի, որովհետեւ երկիրը կործանվում է, այս կործանման ալիքը  պետք է կանգնեցնել: Եվ պատահական չէ, որ մի ներքին բնազդով առաջինը այդ վտանգը զգացին ազատամարտիկները: Նրանց հարցը մասնավոր չէ, չէին ասում՝ թող իջնեն սրանք, նստեն նրանք, այս կուսակցությունը գնա, այս մեկը գա: Ազատամարտիկների հարցը մասնավոր չէ, ֆունդամենտալ է»:

Հետո պարոն Մանուչարյանը զայրացավ. «Ո՞վ այս շանորդությունը Հայաստան անվանեց:  Որտեղի՞ս այս ամբողջ ստորությունը: Որտեղի՞ց այս մարդիկ, չէ որ չեն եղել մեր մեջ: 1990 թվականին մեր ընկերները մեզ հետ  կանգնեցին հայրենիքի պաշտպանությանը, մեկ էլ 5-10 տարի անցավ, այդ նույն ընկերը մի ջիպ հեծնած, 10 էլ հետեւը գցած՝ երկիրն է թալանում, ի՞նչ պատահեց: Երկիրը անտեր է մնացել: Երկիրը, որպես գործարան ունի տնօրեն, բայց չունի տեր, ամեն մեկը իր հերթին թալանում ու բռնաբարում է, պետք է տերը կայանա»:

Նրա խոսքերով, Հայաստանին պատերազմ է հայտարարված, այց այս պատերազմն այնպիսին չէ, ինչպիսին 90 թվականինն էր. «Այսօրվա պատերազմն ավելի դաժան է, որովհետեւ այս անգամ կրակում են ու սպանում են ոչ թե մեր մարմինը, այլ ուզում են հափշտակել մեր սիրտը, մեր  հոգին, ո՞վ են դրանք… »:

Նա նաեւ ասաց, որ ամիսներ առաջ փորձել  է Սերժ Սարգսյանին մի տարրական մի քանի կարեւոր բաներ հասկացնել. «Ասացի հարեւան Իրանը քո երկրից հարուստ է 100 անգամ ավելի, Իրանի նախագահի հագուկապը ոտքից գլուխ 100 դոլար է, տո ձեր մի գուլպայի մի թայն է 100 դոլար, ոտքից գլուխ 100 անգամ ավելի թանկ ես հագնում, ո՞վ է թույլ տվել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031