Ինչպես տեղեկացրել էինք՝ Սյունիքում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն բաց նամակ էր ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության («Դանդի փրիշս մեթալս Կապան») գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր ուղղելով նրան:
Հասարակական կազմակերպությունը բնապահպանության նախարարին նաեւ հարցրել էր, թե ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում 10 կիլոմետրից ավելի անկանոն ճանապարհների և հարյուրավոր հարթակների կառուցման համար ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան նախագծեր ունեցե՞լ է եւ դրանք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում անցե՞լ են, թե՞ ոչ:
ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացվել է նամակի պատասխանը, որտեղ, մասնավորապես նշված է. «Սյունիքի մարզի Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում 10 կմ-ից ավելի անկանոն ճանապարհների և հարթակների կառուցման նախագծերը «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության կողմից առայսօր չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրով ստուգում է իրականացվում «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում: Ձեր բարձրացրած հարցերին պատասխան կտրվի ստուգումների արդյունքներն ամփոփելուց հետո»,- ասված է պատասխան գրությունում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ