Այսօր երեկոյան Երեւանի քաղաքապետարանի մոտ ակտիվիստները քննարկում էին, թե ինչպես պետք է վարվեն իրենց վիրավորողների հետ եւ տարբեր միջադեպեր էին պատմում՝ սադրիչների, պաշտոնյաների հետ կապված:
Ակտիվիստներից մեկը՝ Թեհմինե Ենոքյանը պատմեց, թե ինչպես է իրեն վիրավորել Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, երբ նրան, որպես Lragir.am-ի թղթակից՝ փորձել է մի քանի հարց տալ՝ տրանսպորտի սակագների մասին. «Հարցրեցի՝ եթե մենք ձեզ նամակ գրենք, դուք մեզ կպատասխանե՞ք, որտե՞ղից են այն հաշվարկները, որ դուք արել եք»:
Սկզբում Հենրիկ Նավասարդյանը փորձել է հեռանալ, իսկ հետո, ըստ Թեհմինե Ենոյանի պատմածի՝ «Շուռ եկավ ու ասեց՝ քո ծնողը քեզ տեսե՞լ ա: Ինքը փորձեց գործնական դաշտից տանել ինձ դեպի անձնական դաշտ: Նրան թվում է, թե իմ ծնողն ինձ չի տեսնում: Ես ժպտացի եւ թողեցի, որ ինքը հիմար կարգավիճակում մնա: Ես ոչինչ չարեցի, ուղղակի ժպտացի, բայց այդ տեսանյութից հետո youtube-ի մեկնաբանություններում ինքը բավականին իր ծնողներով, ընտանիքով հանդերձ հիշվել է»:
Լուսանկարում Թեհմինե Ենոքյանը՝ աջից:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
պետք նշեմ որ հարցեր տալուց ես եղել եմ Lragir.am -ի բեյջով, հետևաբար հարցրես լրագորղական էին, նա վիրավորել է լրագրողի, այլ ոչ ակտիվիստի
Ուղղումներն արվեցին: Շնորհակալություն դիտողության համար
Այսօրվա պաշտոնյան կամ քաղաքական գործիչը, որքան եզի նման է, այնքան հաջողակ է:
Բախտներս բերեց, որ էս անգամ ՛՛քո ծնողը…՛՛ բառերից հետո չի նյարդայնացել ու խոսքը կիսատ թողել