Այսօր երեկոյան քաղաքապետարանի մոտ ակտիվիստների մասնակցությամբ «Ազատագրումը» քննարկում էր կազմակերպել սադրիչների, «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներին վիրավորողների եւ այն մասին, թե ինչպես պետք է վարվեն, եթե իրենց վիրավորեն ոստիկանները, քաղաքացիները կամ չինովնիկները:
Մասնավորապես, հիմնական զրույցը ծավալվեց Slaq.am կայքի տնօրեն Մենուա Հարությունյանի միջադեպի մասին:
Կարդացեք նաև
Ակտիվիստներից ոմանք գտնում էին, որ արհամարհանքը լավագույն զենքն է եւ պետք էր նկատելու չտալ Մենուային: Ոմանք սովորեցնում էին, թե ինչպես ասելիքդ ասես, բայց չանձնավորես, որպեսզի դա չդիտարկվի որպես անձնական վիրավորանք եւ ակտիվիստները կարողանան պատասխանատվությունից խուսափել: Ակտիվիստներից մեկը գտնում էր, որ «Մենուայի նմաններին պետք է անձնավորված պատասխան տալ»:
Ակտիվիստ Գայանե Մելքոնյանը խորհուրդ էր տալիս վիրավորանքին նույն կերպ չպատասխանել եւ այլ մշակույթ բերել Հայաստան. «Դու ուզում ես նմանվել դիմացինի՞ն, թե՞ նորը բերես»: Ակտիվիստներից մեկն էլ կասկածում էր՝ Մենուա Հարությունյանին իրենց շարժման անդամներն իսկապե՞ս վիրավորել էին, թե՞ նրանց «գլխներին սարքել էին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Քիչ առաջ էս թևավորվածներից մեկն ասում էր, որ “ահագին հիշհել ենք Հենրիկ Նավասարդյանի ծնողներին”, իսկ հիմա “Ակտիվիստ Գայանե Մելքոնյանը խորհուրդ էր տալիս վիրավորանքին նույն կերպ չպատասխանել եւ այլ մշակույթ բերել Հայաստան. «Դու ուզում ես նմանվել դիմացինի՞ն, թե՞ նորը բերես»”: Հիմա, որն են սրանք: Շատ կասկածելի ներքին ունեն և վախենում եմ որ նոր մշակույթ բերելու քողի տակ, իրոք “նոր, շատ նոր ու պոպուլյար մշակույթ փորձեն բերել: