Միկի Ռուրկը կնկարահանվի հայ ռեժիսոր Արա Պայայայի «Skin Traffik» (երթուղու մաշկ) մարտաֆիլմում: Հայտնում է «Օբոզրեվատել» լրատվականը՝ նշելով, որ հայտնի չէ՝ միտումնավոր է «Traffik» բառը սխալ գրած, թե ոչ (ճիշտը՝ «traffic»):
Ֆիլմի գլխավոր հերոսը վարձու մարդասպան է, որը զբաղվում է մարդկանց առուծախով: Նրա դերը կստանձնի Միկի Ռուրկը, թե ուրիշ մեկի, դեռ հայտնի չէ: Ինչպես նաև հայտնի չէ սցենարի այլ մանրամասներ:
Ֆիլմում կնկարահանվեն նաև Էրիկ Ռոբերթսը (Ջուլիա Ռոբերթսի եղբայրը) Մայքլ Մեդսենը և Դենիլ Հանան: Նկարահանումները կսկսվեն Լոս Անջելեսում, մոտակա ժամանակներում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ