Օգոստոսի 12-14-ը Եվրոմիության «Արեւելյան գործընկերության» տարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում Վրաստանում էր գտնվում Տավուշի մարզից պատվիրակություն, որի կազմում մարզի ՀԿ-ների, համայնքապետարանների ներկայացուցիչներ էին: Պատվիրակության անդամներն այցելել են նաեւ հայաբնակ Բոլնիս-Խաչեն: Այստեղ է գտնվում հայ գրող, հեքիաթագիր, մանկավարժ Ղազարոս Աղայանի տուն-թանգարանը:
Շենքի առաջին հարկում գրադարան է , երկրորդ հարկում գրողի իրերը, նրա ստեղծագործությունների օրինակներն են: Տավուշի մարզի պատվիրակության անդամ, Իջեւանի «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը հայտնեց, որ տուն-թանգարանն անմխիթար վիճակում է, շենքի տանիքն ու պատշգամբը պետք է ամրացվեն: Եթե թանգարանի տանիքը չնորոգվի, անձրեւաջրերը կարող են փչացնել թանգարանի ցուցանմուշները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ