Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանի գործով պաշտպանները հղի կնոջ գրությանը անհանդուրժողականությամբ արձագանքեցին

Օգոստոս 15,2013 19:50

pastinfo․am. Երևանի Կենտրոն  և Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա նիստում հարցաքննվեց  դատակոչված 1 վկա՝  Երվանդ Սիմոնյանը, ով  դատավարության մասնակիցներից ոչ մեկի չճանաչեց: Գործն առնչվում էր նրա հորը, ով վկայի խոսքով 1998թ.-ից գտնվում է ԱՄՆ-ում:

Դատախազի այն հարցին, թե արդյոք վկայի հայրը  մեկնելուց հետո շարունակել է կենսաթոշակ ստացանալ՝  վկան բացասական պատասխանեց:

Այսօրվա միակ վկայի հարցաքննությունից հետո դատարանը հայտարարեց, որ 18 վկա էլ գրություն են ուղարկել դատարանին, որ այս կամ այն պատճառաբանությամբ չեն կարող ներկայանալ հարցաքննությանը՝ խնդրելով հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները;

Վկաների գրություններում մասնավորապես նշվում էր, որ նրանք վատառողջ են, կամ բացակայում են Հայաստանից: Վատառողջ վկաների գրություններից մի քանիսի հետ կցված էր նաև վկայի հիվանդությունը հաստատող բժշկական տեղեկանք, ինչն էլ հիմք ընդունելով դատարանը ընթերցեց տվյալ վկաների նախաքննական մարմնին տված ցուցմունքները:

Մյուսների դեպքում էլ դատավարության մասնակիցներն առարկեցին եւ  դատարանն էլ գտավ, որ միայն գրությունը չի կարող հիմնավոր համարվել՝ վկաների  բացակայությունը գնահատելով անհարգելի: Այդուհանդերձ՝ դատավոր Պապոյանը հայտարարեց, որ  չեն  շտապելու վկաներին  բերման ենթարկելու որոշում կայացնել՝ հաշվի առնելով, որ նրանք մեծամասամբ տարեցներ են:

Վկա Աննա Պողոսյանը դատարանին հասցեագրված գրության մեջ նշել էր, որ հղի է և չի կարող ներկայանալ հարցաքննությանը՝ կից ներկայացնելով, նաև բժշկի տեղեկանք: Վկան խնդրել էր հիմք ընդունել և հրապարակել նախաքննական մարմնին տված իր ցուցմունքը: Ի զարմանս դատարանի՝ կողմերն  առարկեցին, սակայն դատարանը որոշեց հղի կնոջն ընդառաջել  և հրապարակեց վկայի նախաքննական  ցուցմունքը:

 

 

Մանրամասները՝ «Փաստինֆո» -ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031