News.am․ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի հարազատներին հետ, այսօր` օգոստոսի 15-ին, հանդիպել է ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը եւ ասել, որ Էդուարդ Նալբանդյանն արձակուրդում է, հետեւաբար չի կարող հանդիպել նրանց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Արման Ինջիղուլյանը:
Նա ասել է, որ իրենք դիվանագիտական կապեր չունեն Ադրբեջանի հետ, բայց ամեն ինչ անում են, որ Հակոբին հետ բերեն: «Տեղեկացրեց նաեւ, որ վաղը ժամը 11.00-ին հանդիպելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ՝ քննարկելու համար, թե ինչ են անում եւ նախարարությունը ինչ կարող է անել»,- ավելացրեց Արման Ինջիղուլյանը:
Մանրամասները կարող եք կարդալ՝ News.am-ի կայքում։