Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Տեր-Եսայան. «Ասոցացման համաձայնագիրն ու մաքսային պայմանագիրը բախվելու են իրար»

Օգոստոս 15,2013 18:16

«Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպումը առաջին հայացքից տնտեսական էր, բայց բոլորս հասկանում ենք, որ առանց Ղարաբաղյան խնդրի լուծման նման գործընթացները չեն լինում, առավել ևս մեր և Ադրբեջանի իրավիճակի շուրջ տեղի ունեցած գործողություններում»,-Aravot.am-ի հետ զրույցում Ալիև-Պուտին հանդիպումն այսպես բնութագրեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի տնօրեն Տիգրան Տեր-Եսայանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ալիևը բարձրացրել է պատմական արդարությանը, միջազգային իրավունքին վերաբերող հարցեր, այլ ոչ թե արել ռազմատենչ հայտարարություններ: Պարոն Տեր-Եսայանը նկատում է, որ Ալիևը իրավական հարցադրումներ է արել: Իսկ Պուտինը՝ ըստ Տեր-Եսայանի՝ բարձրացրել է այն հարցը, որ ղարաբաղյան խնդիրը բացառապես քաղաքական լուծում պիտի ստանա:

Պարոն Տեր-Եսայանը հատկանշական է համարում այն, որ հանդիպումը տեղի է ունեցել մեծ տնտեսական իրադարձության ժամանակ ու նշում. «Խնդիրը ոչ թե իրավական, այլ տնտեսական ու քաղաքական հարթության մեջ է լուծվելու,  իրավունքը մնում է հեռու պլանում: Դա մեզ ձեռնտու է թե ոչ՝ կախված է նրանից, թե մենք որտեղ կգտնվենք: Այստեղ տնտեսությունը և քաղաքականությունը իրարից անբաժանելի են, տնտեսական շահերի ուժեղ բախում է գնում և տնտեսական շահերը լուծվելու են քաղաքական խնդրով: Ղարաբաղի խնդիրը որտեղ կլինի՝ դրանից է կախված նաև փախստականների վերադարձը, միմյանց հետ բարեկամական շփումները, քանի որ մենք էլ ունենք փախստականների խնդիր: Մեզանով իրենց տնտեսական իրավիճակը կլավացնեն, թե հակառակը, սա մեր իշխանությունները հաշվի պիտի առնեն: Այստեղ տնտեսական շահից ելնելով քաղաքական խնդիրը լուծելու խնդիր է գնում»:

Տիգրան Տեր-Եսայանը անդրադարձավ նաև ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացին: Նա, մասնավորապես փոխանցեց հետևյալը. «Կողմ չեմ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, քանի որ Եվրամիության անդամ մենք, ըստ էության, չենք լինելու և ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ ենք լինելու: Ասոցացման համաձայնագիրը մաքսային պայմանագրի հակակշիռն է, դրանք բախվելու են իրար: Այս կարգավիճակով դա անհնար բան է: ՌԴ-ն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ն ճանապարհ ունենա ՌԴ Ադրբեջանի միջոցով: Այստեղ ՌԴ-ի համար նաև մաքսային շահեր կան: Այդ ժամանակ էլ Հայաստանը չի կարող ասել, թե ինքը չի կարող ստորագրել համաձայնագիրը, քանի որ սահման չկա»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գասպարյան says:

    Իմ կարծիքով, պրն. քաղաքագետը (որոնցով շատ հարուստ է մեր Երկիրը) նպատակային ուղղորդումներ է տալիս Եվրոպա, թե Ռուսաստան խնդրին: Հավանաբար պետք է վերջապես հասկանալ, որ ռուսի կողքին մենք երբևէ լավ չենք եղել (հիշենք առաջին համաշխարհայինի տարիների ռուսական զորքի առաջ և ետ գնալ գալը Հայաստանը հայերից մաքրելու նպատակով, հիշենք <> օպերացիան, և այլն) և չենք լինի: Որքան շուտ ազատագրվենք այդ աղբից, այնքան լավ: Պետք է մեր ղեկավարները ռուս ղեկավարների հետ ունեցած անձնական հարաբերությունները չգերադասեն ազգային շահերից: Որքան կոշտ լինենք ռուսների նկատմամբ, այնքան հարգանքը կբարձրանա: Սա կարծում եմ բոլորն են հասկանում:
    Մյուս կողմից, պարզ է, որ Ռուսական կայսրությունը երկար կյանք չունի: Այն նույնպես ենթակա է տարրալուծման: Եվ եթե հեռահար հարցեր պետք է լուծենք, ապա բարեկիրթ ապահարզանը Ռուսաստանի հետ այսօրվա լուծելու խնդիրն է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031