Ռուսական ostrovlubvi կանանց ամսագիրը փորձել է բացահայտել, թե ինչու են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց կամ թե ինչու են շատ խելացի, համեստ կանայք միայնակ մնում: Ամսագիրը գրում է՝ այդ ամենի պատճառն այն է, որ շատ տղամարդկկանց գրավում են թեթևաբարո, նախանձ կանայք, որոնց հետ հարաբերությունները կարող են շատ երկար տևել: Ամսագիրը հրապարակել է հետևյալը. Նման աղջիկները միշտ խնամված են՝ դիմահարդարման, հագուստի և սանրվածքի առումով: Այդպիսի կանայք բավական կտրուկ են, ինքնավստահ: Նրանք «կանխատեսում են» տղամարդկանց քայլերը: Երբեմն իրենք են հանդես գալիս որսորդի դերում: Տղամարդիկ, իրենց կամքից անկախ, չեն ցանկանում վիրավորել նրան. արդյունքում ընկնում են նրանց թակարդը: Այդպիսի կանայք շատ հեշտությամբ կարող են խլել այլոց տղամարդկանց: Նման կանայք ինքնաբավ են և ինքնահավան, երբեք հանուն տղամարդու չեն պատրաստվի հրաժարվել որևէ տեղ գնալուց, ինչն ավելի շատ է գնահատում տղամարդը: Նրանք վառ անձնավորություններ են, բայց գիշատիչ են: Սակայն այդ կանանց հետ երբեք չես հոգնի: Նրանք չգիտեն, թե ինչ բան է ձանձրույթը: Երբեմն տղամարդկանց մեջ հենց դա է գրավում: Սակայն պատրաստ են արդյո՞ք նրանք իրենց ողջ կյանք այնցկացնել այդպիսի կանանց կողքին, լինել նրանց ստվերում: «Չամուսնացած տղամարդիկ փորրձում են «վայելել» երիտասարդ տարիները, զվարճանալ տարբեր կանանց հետ, բայց կարծում եմ՝ հայ տղաները ամուսնանալուց առաջ լավ ծանրութեթև են անում ու իրենց համար ընտրում են արժանի մեկին»,-ասում է 23-ամյա Աննան: «Եթե այդպիսի կինը ուզենա, տղամարդը հավերժ կմնա իր կողքին, սովորաբար այդպիսիններն են ամուսնանում, իսկ խելոք, օջախի աղջիկները տանն են մնում»,- բողոքում է 22-ամյա Սեդան: Իսկ 19-ամյա Լիանան ասում է՝ վատ չէր լինի, եթե սովորական կանայք մի երկու դաս քաղեին նրանցից. «Այսօր քիչ են բարդույթավորված աղջիկները, եթե տղամարդը հաճոյախոսություն է անում, միանգամից վատ բաներ են մտածում: Լավ կլիներ, որոշ հատկանիշներ մենք էլ ունենայինք, օրինակ՝ երբեք մռայլ չլինեինք, չձանձրացնեինք մեր կողակցին, լինեինք վառ և զվարթ անձնավորություն, իհարկե, չափի մեջ»:
Նազենի Բաղդասարյան