Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Ալիեվի կողմից ունենք հայանպաստ ձեվակերպում»

Օգոստոս 15,2013 18:05

Ամառային հանգստի փուլում գտնվող քաղաքական դաշտում թերևս ամենաշատ քննարկվող թեման օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն էր Ադրբեջան, որի ընթացքում անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի խնդրին, կնքվեցին ռուս-ադրբեջանական տնտեսական մի շարք համաձայնագրեր: Ի՞նչ նշանակություն ունեն այս իրադարձությունները մեզ համար. այս և մի շարք այլ հարցերի պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին.

– Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Պուտինի Ադրբեջան կատարած այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ հնչած հայտարարություններին, ապա կարծում եմ, որ դրանցում ոչ միայն Ադրբեջանի համար որևէ օգտակար բան չկար, այլև կար որոշ էական օգտակարություն Հայաստանի համար: Թերևս, առաջին անգամ Իլհամ Ալիևը լրջորեն անդրադարձավ այն հանգամանքին, որ գոյություն ունի պատմական արդարություն, գոյություն ունի պատմություն, որը անշեղորեն վկայում է Արցախյան հողերի պատկանելության մասին:

Ալիևի խոսքում նկատելի էր հաշտվողականությունը և դրան զուգահեռ բացակայում էր նաև ռազմատենչությունը, կարծես առավել բողոքի շեշտադրումներ ուներ և նա կարծես պատմությունից էր բողոքում: Այն հղումը, թե «Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է լինի պատմական արդարության հիմքի վրա» ակնհայտ հայանպաստ է և մեր այսքան տարիների թիրախներից մեկը:

Այսինքն՝ շնորհիվ Պուտինի Ադրբեջան այցի, մենք այսօր Ալիևի կողմից ունեցանք ճիշտ, հայանպաստ լուծման ձևակերպում: Հազար անգամ մեր կողմից ընդգծվել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում 20-րդ դարի սկզբին հայտնվել է ընդամենը Կովկասյան Բյուրոյի որոշման արդյունքում: Որևէ այլ փաստարկ իրենց օգտին պատմությունը չունի:

-Մամուլում համեմատություններ եղան նաև, թե իբրև Պուտինի այցով՝ հարևան երկրի նախագահն ավելի հաջողակ գտնվեց ՀՀ նախագահից, քանզի, ի տարբերություն Ադրբեջանի, ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Պուտինը Հայաստան չէր այցելել: Ինչպե՞ս կմեկնաբանեք.

– Իսկապես այս այցը կարևոր նշանակություն ունի, նախևառաջ, Ադրբեջանի ներքաղաքական իրադարձությունների և մասնավորապես ՝ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված: Իրականում Ադրբեջանի լիդերը այս ժամանակահատվածում նման աջակցության խիստ կարիք ունի, որովհետև բոլոր ժողովրդավարական նորմերին հակառակ (երրորդ անգամ առաջադրվելու հանգամանքը), ինչպես նաև՝ երկրի ներսում ստեղծված բացարձակ հակաժողովրդավարական իրավիճակի պայմաններում է ընթանում նախագահական ընտրությունները:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Ալիևն ունի առաջինը՝ լեգիտիմության լրջագույն պակաս, և երկրորդը՝ ներքին խնդիրների լուծման և սեփական հաղթանակի շուրջ ահագնացող կասկած: Այս իմաստով Պուտինի այցը բավական լուրջ օժանդակություն է, համարյա՝ ‘’ палочка-выручалочка”. Նախընտրական իրավիճակը Հայաստանում բացարձակապես որևէ աղերս այս ամենի հետ չուներ: Հայաստանի հանրապետության նախագահն իր ընտրություններից առաջ ո՛չ լեգիտիմության պակաս ուներ, ոչ՝ միջազգային աջակցության , և առավել ևս՝ չուներ ներքին խնդիրներ, ինչպիսիք այսօր առկա են նախընտրական փուլում գտնվող Ադրբեջանում: Այնպես որ իրավիճակը շատ արմատական տարբերություններ ունի և համեմատելի չէ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031