Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կովերը գրոհում են «ամենասովետական» թանգարանը

Օգոստոս 15,2013 17:58

Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ գտնվում է քաղաքի պատմաերկրագիտական թանգարանը: Թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանը մեծ դեր է կատարել ցուցանմուշները համալրելու, դրանք այցելուներին հավուր պատշաճի ներկայացնելու համար:

Ընդամենը 75 քառակուսի մետր մակերես ունեցող թանգարանում ներկայացված է շուրջ 1000 ցուցանմուշ: Թանգարանում շատ են Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ ցուցանմուշները, այստեղ են գտնվում Սարգիս Կասյանի հեռախոսները, նաեւ Մորզեի այբուբենով գործող հեռագրասարքը, որով Կասյանը 1920 թ. նոյեմբերին Հայաստանի հեղկոմի անունից Լենինին հեռագրել է Հայաստան 11-րդ Կարմիր բանակի մտնելու մասին: Թանգարանի տնօրեն Ն. Թանանյանն ասում է, որ այցելուները շատ են:

Թանգարանի տարածքը ցանկապատված չէ, կովերն արածում են շենքի առաջ:
«Թանգարանի պահակը ստիպված նաեւ անասնապահ է աշխատում, հալածում շենքի առաջ հայտնված կովերին».-ասում է Ն. Թանանյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031