Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանները հիմքեր չունեն Միհրան Մելքոնյանին համարելու քաղբանտարկյալ

Օգոստոս 15,2013 17:51

«Ես նման հիմքեր չունեմ»,- Aravot.am-ի հարցին՝ քաղբանտարկյալ համարո՞ւմ եք հասարակական ակտիվիստ Միհրան Մելքոնյանին (լուսանկարում), ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ այսօր նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նամակով դիմել էր ՀՀ-ում գործող իրավապաշտպան հ/կ-ներին, որում մասնավորաբար ասված է . «Դիմում եմ հասարակական գործիչներին, ովքեր հանրության առջեւ ստանձնել են Հայաստանում իրավունքի պաշտպանություն իրականացնելու պարտականություն, պարզություն մտցնել հետեւյալ հարցում` Միհրան Մելքոնյանը քաղբանտարկյա՞լ է։ Եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ վարչախումբը կրկին որոշել է կասեցնել ընդդիմադիր շարժումները` դրանց մասնակիցների ազատազրկման միջոցով»։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն Aravot.am-ի հետ այս թեմայով զրույցում ասաց, որ օրենքի տեսանկյունից կա այն իրավական հիմքը, ինչը, որ այժմ կատարվում է Միհրան Մելքոնյանի հետ: «Բայց խնդիրն այստեղ այն է, որ այստեղ ոստիկանության կողմից կան  անգործության նշաններ, որովհետեւ, ինչքանով հասկացանք, իրենք մինչ այդ շփվել են այդ երիտասարդի հետ եւս մի քանի անգամ: Եվ այն, որ, փաստորեն, եկել է պահը, որ իրեն ուղղակի հանել այդ շարժումից, դրանում կարելի է տեսնել քաղաքական նշույլ: Միաժամանակ, իհարկե, օրենքի առումով կան հիմքեր. ինքը չի բնակվում այն վայրում, որտեղ գրանցված է ու օրենքի առումով կա այդ հնարավորությունն՝ իրեն ձերբակալելու»,- ասաց տիկին Ալավերդյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Այո, ինքը պետք է համարվի քաղաքացիականբանտարկյալ: 🙂

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031