«Պուտինի այցը Ադրբեջան ոչ մի կերպ հնարավոր չէ հաջողված համարել Ռուսաստանի համար»,-Ա1+-ին նման համոզմունք է հայտնել քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
Ըստ նրա, համաձայնագրերը, որ Բաքվում ստորագրել են Պուտինը եւ Ալիեւը, ըստ էության քաղաքական լուրջ ենթատեքստ չունեին եւ դրանցից ամենակարեւորը, գազանավթային համաձայնագիրը,-պարոն Շահնազարյանը դա ճշտել է,-ըստ էության ընդամենը շրջանակային համաձայնագիր էր։
Ի՞նչ հարց լուծեցին կողմերը Բաքվում։ Դավիթ Շահնազարյանի տպավորությամբ, այս հանդիպմամբ Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին առաջարկել է Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններում Ռուսաստանի լոյալության դիմաց որոշակի գազանավթային ծրագրերի մասնակցություն
«Պուտինի եւ Ալիեւի համատեղ ասուլիսում ամեն ինչ ասվեց։ Հատկանշական է, որ նախագահ Ալիեւը որակեց հարաբերությունները Ռուսաստանի հետ բարիդրացիական եւ բարեկամական՝ հիմնված համատեղ շահերի վրա։ Ընդ որում` դա ընդգծեց երկու անգամ ասուլիսի ընթացքում, իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինը խոսեց ռազմավարական համագործակցությունից»,-նկատում է Դավիթ Շահնազարյանը։
Կարդացեք նաև
Նա չէր ասի, թե մենք ռուս-ադրբեջանական վերջին համաձայնագրերից վախենալու բան ունենք, սակայն պետք չէ մոռանալ, հայ-ռուսական հարաբերություններն այլեւս նախկին որակը չունեն, ռուսներն Ադրբեջանին հարձակողական զենք են մատակարարել. «Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր ռազմական համագործակցությունը, նախ եւ առաջ Եվրամիության երկրների հետ, Վրաստանի հետ, Ուկրաինայի հետ, ինչպես նաեւ դիվերսիֆիկացնենք մեր անվտանգությունը, որովհետեւ Ռուսաստանի այսօրվա պահվածքը եւ նրա քաղաքականությունն այս տարածաշրջանում հիշեցնում է Խորհրդային Միության գոյության վերջին տարիների Կրեմլի քաղաքականությունը, երբ Կրեմլն իր խաղադրույքը դնում էր հիմնականում Ադրբեջանի վրա»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ