Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանկատան նախկին սանը կկախվի, որպեսզի ուշադրություն գրավի (Տեսանյութ)

Օգոստոս 15,2013 17:25

Վանաձորի մանկատան նախկին սանը` Թագուհի Քոչարյանը  պատրաստ է դիմել ծայրահեղ քայլերի` ինքնասպանության:

Այսօր կառավարության շենքի մոտ Թագուհին բողոքի ակցիա էր անում` պահանջելով վերանայել ամուսնու՝ Ռոման Կուդաշինի նկատմամբ դատարանի վճիռը: Ռոմանը եւս Վանաձորի մանկատան նախկին սան է, նրան դատավորը ներքին համոզման հիման վրա  4 տարվա ազատազրկման է դատապարտել` իբր մանկատնից երաժշտական կենտրոն գողանալու համար, ընդ որում, ինչպես Թագուհին Aravot.am-ի հետ զրույցում ասաց` առանց որեւէ ապացույցի եւ գողության մասին վկայությունների:

Թագուհի Քոչարյանի պատմելով` «Դատարանում ոչ ոք վկայություն չտվեց, որ ամուսինս է տարել երաժշտական կենտրոնը, անգամ օրը նշած չէ, թե որ օրն է կատարվել գողությունը, երաժշտական կենտրոնն էլ չկա, մատնահետք չկա: Մանկատնից Արթուրը նախաքննության ժամանակ տված ցուցմունքում ասել էր, որ Ռոմանի հետ է գողություն արել, բայց հետո դատարանում ասել է, որ ոստիկանությունում ծեծել են իրեն, դրա համար է էդպես ասել: Դիմել եմ Վերաքննիչ դատարան, բողոքը թողել են նույնը, Վճռաբեկն ընդհանրապես չի էլ ընդունել: Անմեղ մարդուն 4 տարով դատե՞ն»:

Մանրամասն` տեսանյութում

Հիմա Ռոմանը փախուստի մեջ է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Թագուհու պատմելով՝ նյարդային ապրումների հետեւանքով 2 անգամ դեռ չծնված երեխաներին կորցրել է. 2 հղիությունների ընթացքում Ռոմանին անընդհատ ոստիկանություն էին կանչում.«Լարված վիճակ էր, երեխաս փորիս մեջ մահացավ: Հըմիկ էլ մենակ ապրում եմ, քանի ամիս է՝ Ռոմանը չկա: Այսքանից հետո, որ եկել հասել եմ ստեղ, եթե հարցին լուծում չտան, ես մի գրություն կթողնեմ ու կկախվեմ, որ գոնե էդպես ուշադրություն գրավեմ այս գործի վրա, թող վերանայեն գործը»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սերժ, տեսար քո սերժ պապը, իր ,,Դեպի ապահով Հայաստան,,-ով ինչ փորձանք բերեց ժողովրդի
    գլխին, գոնե քեզնից պատմի Սերժ, պապտ քեզ ապահովություն ապահովել է, թե՛ դու էլ ես խափված:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031