Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնությունում ի՞նչ ակնկալել Հայաստանի ազատ ոճային ըմբիշներից

Օգոստոս 15,2013 16:45

Օգոստոսի 17-ին Բուլղարիայի մայրաքաղաքում կտրվի ազատ ոճի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկը, որին եւս Հայաստանը մասնակցելու է:

Մեր 18-20 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանն իր թիմի հետ արդեն մի քանի օր գտնվում է Սոֆիայում: Նա հավաքականում ընդգրկել է յոթ ըմբիշի. Արտակ Հովհաննիսյան` 55 կգ քաշային կարգ, Աշոտ Վելիցյան` 60 կգ, Արեն Ալեքյան` 66 կգ, Գեւորգ Համբարձումյան` 74 կգ, Շամիր Աթյան` 84 կգ, Վիկտոր Կազիշվիլի` 96 կգ եւ Համլետ Աբրահամյան` 120 կգ:

Ի՞նչ ակնկալել մեր երիտասարդ ազատ ոճայիններից: Իհարկե, հաջող մասնակցություն, թեեւ Ավետիք Վարդանյանը չի սիրում նախապես խոստումներ տալ: Հայաստանի ազատ ոճային ըմբիշները վերջին շրջանում սկսել են անհամեմատ հաջող հանդես գալ պաշտոնական մրցումներում: Բավական է ասել, որ հավաքականի յոթ անդամներից հինգն այս տարիքային խմբում Եվրոպայի անցած կամ այս տարվա առաջնության մեդալակիրներ են:

Վաղը կշեռքի օրն է, իսկ հաջորդ օրը կտրվի մեկնարկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031