Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաստանից, Բելառուսից Հայաստան ներկրված կոսմետիկայում մեծ քանակությամբ սնդիկ են հայտնաբերել

Օգոստոս 15,2013 16:23

Այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի բժիշկ-փորձագետներ Էմմա Անախասյանը եւ Քնարիկ Գրիգորյանը խոսեցին Հայաստանում ձեռնարկությունների եւ բուժհաստատությունների հարեւանությամբ հայտնաբերված սնդիկի եւ դրա վնասների մասին:

Փորձագետ Քնարիկ Գրիգորյանն ասաց, որ արդեն 2 տարի է՝ զբաղվում են հետազոտություններով: «2 տարիների ընթացքում բավականին շատ հետազոտություններ ենք արել. հետազոտվել են պոլիկլինիկաները եւ հայտնաբերվել աղտոտվածության նշաններ, ճիշտ է նորմայից բարձր չեն, բայց կան: Աղբանոցում էլ ենք կատարել հետազոտություն, քանի որ գիտենք, որ ցերեկային լամպերը ոչ մեկը չի ուտիլիզացնում, այլ թափում է աղբամանում: Այդտեղ օդի աղտոտվածությունը հասնում է նորմայի սահմաններին: Հետազոտել ենք մաքուր երկաթի տարածքում օդի աղտոտվածության քանակը, այնտեղ նորմայից 1.5 անգամ բարձր է:

ekolur 1

Դա էլ փաստում է այն, որ զոդման ընթացքում սնդիկ է արտանետվում շրջակա միջավայր: Հետազոտեցինք ԵՊԼՀ-ն ու պարզվեց, որ աստիճանավանդակների վրա ամենաբարձրն է ու նորմային գերազանցում էր 0.5 անգամ: Պատճառն այն է, որ այնտեղ ժամանակին հավաքել են ամբողջ համալսարանի լամպերը եւ ինչ-ինչ պատճառներով խախտվել է հերմետիկությունը եւ սնդիկը թափվել է»: Ըստ փորձագետի, հետազոտվել են նաեւ Վրաստանից, Բելառուսից, Հայաստան ներմուծվող կոսմետիկ նյութերը. «Եվ պարզվեց, որ օգտագործվել է բավական մեծ քանակությամբ սնդիկ: Կատարվել է ներկրված եւ արտադրված խաղալիքների մեծ հետազոտություն: Խաղալիքները ներկրված են եղել Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսիայից, եւ Ղազախստանից: Նորից հայտնաբերվել է սնդիկի առկայություն: Երեխաների համար կոսմետիկ միջոցների մեջ ևս հայտնաբերված է սնդիկ: Մենք խաղալիքների վերաբերյալ գրություններ ենք ուղարկել ե’ւ բնապահպանության նախարարություն, ե՛ւ մաքսատուն, ե’ւ՛ առողջապահության նախարարություն»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը:

Փորձագետը նաեւ փաստեց, որ Հայաստանում արտադրվող խաղալիքները էկոլոգիապես մաքուր են:

ekolur 2Քնարիկ Գրիգորյանը թվեց նաեւ սնդիկի առկայության դեպքում առաջացած հիվանդությունները. «Սնդիկի առկայության դեպքում առաջանում են հոգեկան խանգարումներ, տեսողության, լսողության խանգարումներ, մարմնի, շրթունքների դող, մաշկի բորբոքումներ, մազաթափություն, եղունգների հիվանդություն, լնդերի վրա կարմիր երիզի առաջացում, ամբողջ արժեհամակարգի, երիկամների բորբոքումներ, լյարդի ֆունկցիայի խանգարումներ, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաեւ մահվան»:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031