Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/կ-ները մտահոգված են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հղած նամակի հանրայնացմամբ

Օգոստոս 15,2013 16:15

Օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի` Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հղած նամակում տարակուսանք էր հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ:

Երուսաղեմի Հայոց պատրիարքը նամակում գրել էր նաև, թե տարիներ անց համոզվել է, որ Վեհափառ Հայրապետին ավելի հետաքրքրում են արտաքինն ու նյութականը: Ըստ նրա, վախի և սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին, մինչդեռ, նրա ձևակերպմամբ, ավելի կարիք կա մաքրակրոն և զարգացած եկեղեցականների, քան գարշապար լիզողների:

Այս ամենի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել հայաստանյան մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ. «Եկեղեցու շուրջ կատարվող խմորումները լուրջ հարց է, հարված է ազգային անվտանգությանն ուղիղ իմաստով»,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց «Երիտասարդություն» հ/կ փոխնախագահ Գուրգեն Սիմոնյանը` ընթերցելով հ/կ-ների հայտարարությունը: «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ միասնական եկեղեցուն և անթույլատրելի ենք համարում նման ապակառուցողական մոտեցումները»,- նշված է հ/կ-ների հայտարարությունում:

Նրանք տարօրինակ են համարում, որ փորձ է արվում եկեղեցու հեղինակությանը և վարկանիշին հարված հասցնել Պատրիարքի բարձր աստիճան ունեցող եկեղեցականի կողմից: «Առավել մտահոգիչ է այն, որ անձնական նամակը դարձավ հանրության սեփականությունը, ինչը, մեր կարծիքով, անընդունելի է»,-ասաց Սիմոնյանը, հավելելով, որ նամակի բովանդակության հանրայնացումը չի նպաստում համայն հայության շահերից, ինչպես նաև եկեղեցու անվտանգության ապահովմանը:

«Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի» փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղորդված կամ չուղղորդված արշավը վնասում է մեր ազգային անվտանգությանը: Պատրիարքն էլ ունենալով մտահոգություններ, կիսվել է դրանցով, բայց կարող էր այնպես անել, որ ավելորդ շահարկումների տեղիք չտար: «Պետք էր այնպես անել, որ առաջին հերթին նամակը հասներ Մայր Աթոռ: Մեր կոչն է հնարավորինս զգուշավոր լինել այն մոտեցումներում, որոնք վտանգում են եկեղեցու միասնակցությունն ու անվտանգությունը: Մենք բոլորս ենք եկեղեցի` լինելով թե եկեղեցու սպասավոր, թե հետևորդ»:

 Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարություն Ասլանյան says:

    Կարծում եմ ամենաքայքայիչ, ապակառուցողական քործունեությունը վարվում է ներկայիս կկաթողիկոսի ու իր շրջապատի կողմից: Իսկ Երուսաղեմի պատրիարքը փորձում է սթափեցնել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031