Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում սկանդալ է արձանագրվել:
Իրանցի ըմբիշ, մինչեւ 96 կգ քաշային Սայեդ Մուստաֆա Սալեհիզադեն քառորդ եզրափակչում հրաժարվել է գոտեմարտել Իսրայելը ներկայացնող Նաոր Գուրիելաշվիլու հետ: Բնականաբար, իրանցուն պարտություն է գրանցվել եւ Գուրիելաշվիլին մեխանիկորեն մտել է կիսաեզրափակիչ: Սակայն վերջինն, այնոււամենայնիվ, երկու անգամ պարտություն կրելով` անմասն է մնացել մեդալներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ