Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում սեպտեմբերի 29-ին անցկացվելիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար այսօր թիվ 38 ԸԸՀ իրենց փաստաթղթերն է ներկայացրել 3 թեկնածու, որից երկուսը ինքնառաջադրմամբ են հանդես եկել:
ՀՀԿ-ից առաջադրվել է Կապանի նախկին քաղաքապետ, այժմ մարզպետի խորհրդական, ՀՀԿ-անդամ Արմեն Կարապետյանը: Որպես պատգամավորի թեկնածուներ են ինքնառաջադրվել՝ անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը եւ անկուսակցական, Կապանի բնակիչ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ երեկ թիվ 38 ընտրատարածքում ինքնառաջադրվել էր նաեւ անկուսակցական, երեւանաբնակ, թոշակառու Պավլիկ Սարգսյանը:
Այսօր եւս մեկ թեկնածու կառաջադրվի թիվ 38 ընտրատարածքում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Ժառանգությունից» պատգամավորի թեկնածու կառաջադրվի ազատամարտիկ, Կապանի բնակիչ, 59-ամյա Սամվել Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ով ուզում է լինի, թող խոստանա որ Լիսկա չի դառնա… Խոստանա նախընտրական շրջանում…