Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սիսակյան 3 շենքը գերեզման կդառնա մինչեւ 2015 թիվը» (Տեսանյութ)

Օգոստոս 15,2013 15:49

Այսօր թեեւ կառավարության հերթական նիստն ավարտվել էր եւ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասն արդեն գնացել էին, Սիսակյան 3 հասցեի վթարային շենքի բնակիչները «Սիսակյան 3-ը մահվան սպառնալիքի տակ է» պաստառներով եկան կառավարության շենքի մոտ, որտեղ իրենց դժգոհությունն արտահայտեցին կառավարությանը:

Բնակիչների ներկայացմամբ` շենքում բնակվելն այն աստիճան վտանգավոր է, որ ցանկացած պահի հնարավոր է այն փլվի:

Sisakyan2013-2015 թվականների ընթացքում կառավարությունը խոստացել է այս վթարային շենքի բնակիչներին նոր բնակարաններ հատկացնել, սակայն ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասացին բնակիչները` մինչեւ 2015 թվականը շենքն արդեն գերեզման կդառնա:

Բնակիչներից մեկի` Ամալյա Սարդարյանի պատմելով. «Օրեցօր քարերը պոկվում ընկնում են: Ասում են զուգարանները փակեք, բա որտե՞ղ գնանք զուգարան, հանրակացարանային տիպի շենք է, 20 ընտանիքով 1 զուգարանից ենք օգտվում: Շենքը նույնիսկ տանիք չունի: 400 բնակիչ է ապրում: Թող տան մեր բնակարանները, ամեն ինչի համար փող ունեն, մեր համար չունեն: Կառավարությունը թող մտածի` մենք այդտեղ երեխաներ ենք պահում, վաղը գալու են ասեն` տղուդ տուր տանում եմ ծառայության, բայց էդ երեխան առո՞ղջ է մեծանում, ոչ»:

«Հարգելի կառավարություն, ապահովեք մեր եւ մեր երեխաների անվտանգությունը»,-բացականչում էին ցուցարարները, սակայն այս արտահայտությանն արձագանքեց իրացման գոտու «զոհերից» մեկն», ասելով` «Ի՞նչ հարգելի, չէ մի չէ… կործանում` բռնակալ իշխանությանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031