Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանական Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի բացառիկ հարցազրույցը ԳԱԼԱ-ին՝ հայ ռազմագերու վերաբերյալ

Օգոստոս 15,2013 15:35

Galatv.am-ը այսօր կապ է հաստատել Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի հետ, որտեղից տեղեկություն են ստացել, որ գրասենյակի աշխատակիցները դեռեւս  չեն հանդիպել Ադրբեջանում պատահմամբ հայտնված հայ ռազմագերու հետ: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է ԿՄԽԿ-ի լրատվության պատասխանատու Իլլահա Հուսեյնովան:

«Մենք սպասում ենք, որ երկու երկրների ղեկավար մարմինները այս հարցի շուրջ հարաբերությունները կարգավորեն, դեռևս երկու երկրների երկխոսությունը շարունակվում է»,-նշեց Իլլահա Հուսեյնովան:

Հարցին, թե ինչու այս ընթացքում ռազմագերու ընտանիքին որևէ տեղեկություն չի հաղորդվել ռազմագերու մասին, քանի որ յոթօրյա ժամկետում պետք է ռազմագերին իր ընտանիքին որևէ հաղորդագրություն ուղարկեր, որ ինքը կենդանի է, մամուլի պատասխանատուն նշեց, որ եթե իշխանությունների կողմից լինի համապատասխան նախաձեռնություն, ապա Ադրբեջանի ԿՄԽԿ-ն կմիջնորդի, որպեսզի ռազմագրին կարողանա կապ հաստատել իր ընտանիքի հետ, այսինքն եթե իշխանությունների կողմից որոշվի, որ պետք է ընտանիքի հետ հաղորդակցում լինի, ապա իրենք կնպաստեն

Ինչ վերաբերում է Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանական համազգեստով տեսանկարահանելուն, Իլլահա Հուսեյնովան նշել է.

«Պիտի կրկնեմ այն արտահայտությունը, որ ԿՄԽԿ-ն հանդիպումներ է ունենում երկու երկրների ղեկավարների հետ, ինչ վերաբերում է խախտումներին, ապա եթե դրանք լինեն, մենք կքննարկենք այն երկու կողմերի ներկայացուցիչների հետ, բայց դա չենք կարող հրապարակել` ելնելով ԿՄԽԿ-ի խորհրդապահական գործունեության բնույթից: Ամեն դեպքում, մենք կհորդորենք կողմերին շարժվել օրենքների սահմանում»:

Արդյոք Ադրբեջանի Կարմիր Խաչի ներկայացուցիչները պատրաստվում են նպաստել, որ հայ ռազմագերուն որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնեն, ինչ քայլեր են ձեռնարկում և որքան ժամանակամիջոցում նրան կուղարկեն հայրենիք, Ադրբեջանի Կարմիր Խաչից պատասխանել են.

«Կուզենամ նշել, որ Ադրբեջանի ԿՄԽԿ-ն իր մասնակցությունը կունենա ռազմագերուն հայրենիք վերադարձնելու ժամկետի որոշման գործում, բայց ԿՄԽԿ-ի հետ մեկտեղ Ադրբեջանի կառավարությունն է իր հերթին ժամկետներ նշանակում, նաև հարցնում են ռազմագերուն, թե ինքը երբ կցանկանա վերադառնալ»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gago says:

    Բացառիկ ավանակային պատասխաններ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031