Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» կառաջադրի կապանցի ազատամարտիկ Սամվել Հայրապետյանի թեկնածությունը

Օգոստոս 15,2013 15:24

Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային գրասենյակի պատասխանատու Սամվել Հայրապետյանից տեղեկացանք, որ «Ժառանգություն»-ը որոշել է թիվ 38 ընտրատարածքում առաջադրել հենց իր թեկնածությունը եւ քիչ հետո փաստաթղթերը կներկայացնի թիվ 38 ԸԸՀ:

Սամվել Հայրապետյանը 59 տարեկան է, ծնվել է Կապանում, ունի 2 տղա, սովորել է ֆիզկուլտուրայի ինստիտուտում, ներկա պահին աշխատում է «Շիկահող» պետական արգելոցում՝ որպես որսահսկիչ:

Սամվել Հայրապետյանը ազատամարտիկ է, Արցախյան գոյամարտի մասնակից, մարտական գործողությունների ժամանակ Կապանի ջոկատի հրամանատար է եղել:

-Պարո՛ն Հայրապետյան, ինչպես արդեն տեղեկացանք, «Ժառանգություն»-ից որպես պատգամավորի թեկնածու Դուք եք առաջադրվելու թիվ 38 ընտրատարածքում: Ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշումը, ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:

-Ի սկզբանե ես մտադիր չէի իմ թեկնածությունն առաջադրել այս ընտրատարածքում: Վերջին երեք ամիսներին հետեւելով մայրաքաղաքում ազատամարտիկների բողոքներին, որոշեցի պատգամավորի թեկնածու առաջադրվել եւ ընտրվելուց հետո այդ հարցերն ինքս բարձրացնել ԱԺ-ում: Ընտրվելուց հետո առաջին գործողությունս դա է լինելու: Ես կռվի առաջին օրից մինչեւ վերջին օրը մարտի դաշտում եմ եղել, թեժ կռիվների մասնակից եղել, Լաչինի մարտական գործողություններին անմիջապես մասնակցել, Կապանի ջոկատը ղեկավարել: Ազատամարտիկներին մտահոգող բոլոր հարցերը կբարձրացնեմ ԱԺ-ում:

-Որքա՞ն եք հավանական համարում Ձեր ընտրվելը, ի վերջո Ձեր մրցակիցը ՀՀԿ-ից է լինելու:

-Եթե ես 100 տոկոս վստահ չլինեի, չէի առաջադրի իմ թեկնածությունը: Ես վստահ եմ, որ կընտրվեմ:

-Իսկ ինչո՞վ եք հիմնավորում Ձեր այդ վստահությունը:

-Նախագահական ընտրությունների օրինակով: Դուք գիտեք այդ ժամանակ «Ժառանգություն»-ն ինչքան ձայն է հավաքել, այդ բոլոր ձայներն իմն են լինելու եւ էլի շատ ձայներ: Ազատամարտիկներն էլ են իմ օգտին քվեարկելու:

-Այսինքն դուք մեծ ակնկալիքնե՞ր ունեք Կապանի տարածաշրջանից: Իսկ Մեղրիից ու Ագարակից ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Այդքան էլ մեծ չեն ակնկալիքներս Մեղրու տարածաշրջանից, ինչքան ձայն կտան-կտան: Բայց քարոզարշավի ժամանակ բոլոր տեղերում լինելու ենք՝ Մեղրի, Ագարակ էլ եմ գնալու, գյուղեր էլ եմ այցելելու քաղաքներից բա

 

Հիշեցնենք, որ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում պատգամավորի թեկնածուների քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ից եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 27-ը ներառյալ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031