Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը երբեւէ չի հետաքրքրվել երիտասարդ «նստացուցարարների» առողջությամբ (Տեսանյութ)

Օգոստոս 15,2013 15:17

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին հարցրեց, թե որպես մայրաքաղաքի բնակիչների առողջության համար պատասխանատու՝ այցելե՞լ է 20 օրից ավելի քաղաքապետարանի առաջ նստացույց անող երիտասարդներին, հետաքրքրվե՞լ է նրանց առողջությամբ, որոնք արդեն քանի օր է՝ ջերմություն ու թուլություն ունեն:

Պարոն Բաբինյանի խոսքերով. «Երբ որ մեր ակտիվիստները առողջական խնդիրներ են ունեցել, շտապօգնության ծառայությունն անմիջապես իրենց կանչին արձագանքել է»: Մեր դիտարկմանը, թե շտապօգնությունը պարտավոր է արձագանքել քաղաքացու կանչին, դուք այցելե՞լ եք, պարոն Բաբինյանն ասաց` ոչ, ես չեմ այցելել:

Այսօր էլ նստացույցի մասնակից տղաները մեզ հետ զրույցում ասացին, որ թույլ են եւ ջերմություն ունեն:

Առողջապահության վարչության պետն այսօր ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու, թե օգոստոսի 1-ից մեկնարկած «Երեւանյան ամառ» ակցիայի շրջանակներում առողջական խնդիրներ ունեցող քանի Երեանի բնակիչ է հետազոտվել եւ վիրահատվել: Հետազոտության են ենթարկվել սրտանոթային, գինեկոլոգիական եւ վահանաձեւ գեղձի խնդիրներ ունեցող քաղաքացիները: Կամսար Բաբինյանի տվյալներով, 1130 քաղաքացի դիմել է հետազոտվելու, որոնցից 38 կնոջ մոտ հայտնաբերվել են գինեկոլոգիական խնդիրներ: Նրանցից 11-ն արդեն վիրահատվել են: Վիրահատություններն անվճար են:

Պարոն Բաբինյանն ասաց, որ այս տարի հայտնի բուժհիմնարկների ղեկավարներն իրենք են դիմել` ցանկություն հայտնելով մասնակցել ակցիային: Առողջական գանգատներ ունեցող մարդը նախ դիմում է տեղամասի թերապեւտին, ապա ուղեգրվում համապատասխան բուժհիմնարկ:

Անդրադառնալով մայրաքաղաքի շտապօգնության ծառայությանը, վարչության պետն ասաց, որ տարեցտարի կանչերն ավելանում են, քանի որ սպասարկման որակը բարձրացել է, դեղորայքի խնդիր էլ շտապօգնությունն այլեւս չունի:

Նստացուցարարներով պայմանավորված, ոստիկանների հսկողությունը քաղաքապետարանում եւ նրա շրջակայքում այսօր էլ սովորականից ուժեղացված ռեժիմով էր: Քաղաքապետարանի աստիճաններից ոստիկանները մեկ առ մեկ ստուգում էին քաղաքացու ով լինելը, հետո միայն ներս թողնում:

qaxaqapetaranԼուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031